ՄԵՆՔ

2010 թվականի դեկտեմբերի 19-ին հայկական վիրտուալ գիտակրթական աշխարհում իր նորամուտը նշեց «Հայկական գիտական համագործակցություն» («Armenian Scientific Cooperation – ArmScoop.com) կայքը, որի հիմնադիրները երեք երիտասարդներ էին՝ Արմեն Մարտիրոսյան, Խաչիկ Հարությունյան և Սամսոն Հովհաննիսյան: Կայքի նպատակն էր նպաստել Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի ու գիտակրթական համակարգի զարգացմանը, գիտական համագործակցության ընդլայնմանը ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակների միջև, տեղեկացնել գիտության նորանոր նվաճումների վերաբերյալ:
Տարիների ընթացքում ArmScoop թիմը ընդլայնեց թե՛ իր կազմը, և թե՛ իր գործունեւությունը։ Այժմ մենք մտածում, կազմակերպում և իրականացնում ենք բազմաթիվ նախագծեր և ծրագրեր, որոնց նպատակը շարունակում է մնալ մեկը՝ նպաստել գիտակրթական միջավայրի արդիականացմանը և զարգացմանը Հայաստանում՝ աջակցելով մեր պետականության կայացմանը։ Համառ աշխատանքի և նորարար գաղափարների շնորհիվ մեր կազմակերպությունը դարձել է առաջատարներից մեկը Հայաստանում և տարածաշրջանում՝ տրամադրվող ծառայությունների որակով և ծավալով։
Այս ընթացքում մենք համագործակցել ենք մի քանի տասնյակ հայաստանյան և արտասահմանյան պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, աջակցել բազմաթիվ հասարակական նախաձեռնությունների, սովորել ու սովորեցրել ոլորտի ամենաարդիական մոտեցումները։ Մենք պատրաստ ենք համագործակցության և նորանոր ծրագրերի։ Մեր գործունեության ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում։

Դե իսկ եթե ուզում եք միանալ մեր թիմին, ապա պետք է պարզապես այդ մասին հայտնել մեզ։

Մեր կազմակերպության թիմը մեծ է, բայց ArmScoop-ը չէր լինի առանց այս մարդկանց ամենօրյա աշխատանքի.

943992_1188368427847679_7728097299884971236_nԱրմեն Մարտիրոսյան
ArmScoop համահիմնադիր, նախագահ

Էլ. փոստ – armen.martirosyan@armscoop.com
Հեռ. 093 34 29 29
Ֆեյսբուք – https://www.facebook.com/armenarmos

___

10689761_910462558981886_4748311957761648868_nՍամսոն Հովհաննիսյան
ArmScoop համահիմնադիր, փոխնախագահ

էլ. փոստ –  samson.hovhannisyan@armscoop.com
Հեռ. 077 55 60 08
Ֆեյսբուք – https://www.facebook.com/samson.hovhannisyan

varuzhan_gegamyan_otvetstvennyy_sekretar_armyanskoy_natsionalno_kulturnoy_avtonomiiՎարուժան Գեղամյան
ArmScoop փոխնախագահ, Զարգացման բաժանմունքի ղեկավար

էլ. փոստ – varuzhan.geghamyan@gmail.com
Ֆեյսբուք – https://www.facebook.com/varujeans
Կայք – turkiyebilgi.wordpress.com

Leave a Reply