ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ArmScoop – Հայկական գիտական համագործակցությունը իրականացնում է հետևյալ ծառայությունները։

  • Եթե Դուք ցանկանում եմ Ձեր գիտակրթական, մշակութային կամ այլ կարգի ծրագրի, նախագծի կամ միջոցառման մասին տեղեկությունը հանրայնացնել, ապա մենք պատրաստ ենք Ձեզ ամենալավ օգնությունը տրամադրել այդ հարցում։ Մենք ոչ միայն Ձեզ կարևոր իրադարձության մասին կտեղեկացնենք մեր բոլոր խելացի, հետաքրքրասեր, առաջադեմ ու նախաձեռնող այցելուներին ու համախոհներին (նրանց թիվը անցնում է մի քանի տասնյակ հազարը – տես վիճակագրությունը), այլև կարող ենք Ձեզ հետ միասին հետազոտել, մշակել ու իրականացնել Ձեր իսկ գաղափարը։
  • Եթե Դուք շատ եք զբաղված, և չեք հասցնում ինքներդ կազմակերպել ձեր սեմինարը, գիտաժողովը կամ ֆորումը, ապա կարող եք դիմել մեզ ու վստահ լինել, որ մենք Ձեր պատիվը գետնով չենք տա 🙂  Մեր պրոֆեսիոնալ թիմը կանի այն ամենը, ինչ Ձեզ անհրաժեշտ է նախանշված արդյունքին հասնելու համար։ Միայն կարդացե՛ք, թե ինչ են գրում մեր մասին մեր գործընկերները։
  • Կամ պատկերացրեք, որ որոշել եք Ձեր ընկերության աշխատակիցների համար կազմակերպել դասընթաց կամ վերապատրաստում։ Արդեն հասկացաք, չէ՞, թե ո՞ւմ է պետք դիմել։ Մենք էդ գործը սիրով անում ենք ավելի քանի երկու տարի՝ սովորեցնել մեր հաճախորդներին ամեն ինչ՝ անգլերենից մինչև թուրքերեն, բիզնեսից մինչև պատմություն։
  • Մենք չենք թաքցնում, որ երբեմն զբաղվում ենք գովազդով։ Բայց մինչև այդ գովազդի տարածումը մենք նախապես հետազոտում ենք գովազդվող նյութը/իրադարձությունը/կազմակերպությունը, ապա նոր միայն դա ուղարկում մեր այցելուներին։ Ուստի եթե Դուք ուզում եք, որ Ձեր մասին իմանա հայաստանյան և տարածաշրջանային ամենալավ լսարանը, ապա մենք կարող ենք օգտնել ձեզ այդ հարցում։ Տե՛ս ավելի մանրամասն այստեղ։