
Սիրելի՛ ուսանողներ,
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը և «Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանցը Երևանում գործող ԲՈՒՀ-երի իրավաբանական, տնտեսագիտական, կառավարման ֆակուլտետների ուսանողների համար հրաշալի հնարավորություն են ընձեռում անվճար հիմունքներով անցնել ուսումնաարտադրական պրակտիկա:
Պրակտիկայի ընթացքում 2013թ. ապրիլ և մայիս ամիսներին, յուրաքանչյուր ամիս հինգ ուսանողներից բաղկացած խումբը հնարավորություն կստանա մասնակցել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ընթացիկ աշխատանքներին և ունկընդրել թեմատիկ դասախոսություններ, այցելել տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ, դատարաններ: Continue reading »









