Jan 262013
 

Հունվարի 25-ին լրանում է ամերիկյան IRAS (Infra-Red Astronomical Satellite) տիեզերական ենթակարմիր աստղադիտարանի արձակման 30 տարին: Այն Երկրի ուղեծիր արձակվեց ամերիկյան օդագնացության և տիեզերական գործակալության (NASA) կողմից 1983թ. հունվարի 25-ին և աշխատեց մինչև նույն տարվա նոյեմբերի 21-ը` գրանցելով 8-120 միկրոն ալիքի երկարությունների վրա ճառագայթող տիեզերական աղբյուրներն ամբողջ երկնքից (տիեզերական աստղադիտարանների առավելություններից է, որ նրանք չեն սահմանափակվում ցամաքային դիտակների աշխարհագրական դիրքից երևացող երկնքի հատվածով): Այս նախագծին մասնակցեցին նաև Նիդերլանդներն ու Մեծ Բրիտանիան: Աստղադիտարանը հագեցված էր 57սմ տրամագծով դիտակով և ուներ ավելի քան 1 տոննա զանգված: Իր զգայնությամբ, ճշգրտությամբ և բացահայտած աղբյուրների քանակով (շուրջ 4-5 անգամ ավելի, քան մինչ այդ հայտնի էր) դա հեղաշրջում էր աստղագիտության մեջ: Համեմատության համար, նման խորության դիտումներ ռենտգենյան և գերմանուշակագույն տիրույթներում իրականացվեցին միայն 1990-ական և 2000-ական թթ.:
Թեև վերջերս արձակվեցին ավելի կատարյալ IR արբանյակներ (Spitzer, AKARI, WISE, Herschel), այնուամենայնիվ IRAS-ը տվեց առաջին ամբողջական պատկերացումները ենթակարմիր Տիեզերքի մասին: Ներկայումս այն թերևս ամենահին տիեզերական աստղադիտարանն է, որի արդյունքները դեռևս օգտագործվում են, քանի որ երկարալիք ենթակարմիր տիրույթում (40-120 մկմ) դեռևս չկա համարժեք փոխարինում:
Continue reading »

Jan 262013
 


Շվեյցարիայում տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, European Astronomical Society – EAS) խորհրդակցությունը, որին մասնակցեցին ԵԱԸ ղեկավարությունը, եվրոպական երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները և եվրոպական գիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նման խորհրդակցություններ տեղի էին ունեցել նաև 2008-ին Հոլանդիայում և 2012-ին նույնպես Շվեյցարիայում, և այս հանդիպման նպատակն էր ամփոփել վերջին տարվա արդյունքները, քննարկել հետագա անելիքները, շարունակել ազգային ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև ամրապնդել եվրոպական աստղագիտության առաջատար դերը:
Մասնակիցների թվում էին ճանաչված աստղագետներ` ԵԱԸ նախագահ Թիերի Կուրվուազիեն (Շվեյցարիա, ով ներկայումս նաև Շվեյցարիայի Արվեստների և գիտությունների ակադեմիայի պրեզիդենտն է), փոխնախագահներ Ռոջեր Դեյվիսը (Մեծ Բրիտանիա) և Մերի Կոնտիզասը (Հունաստան), քարտուղար Սերենա Վիտին (Իտալիա), ԵԱԸ Խորհրդի այլ անդամներ, Եվրասիական աստղագիտական ընկերության համանախագահ Վլադիմիր Օբրիդկոն (Ռուսաստան), Եվրոպական ԱՍՏՐՈՆԵՏ նախագիծը ներկայացնող Յոհանես Անդերսենը (Դանիա) և այլոք` ընդամենը 15 երկրի 26 գիտնական:
Continue reading »

Jan 212013
 
1 Discovery Learning arm 200mm for web-2
Արագացուցիչներ. անվերջ մեծից անվերջ փոքր

Ինչպե՞ս է անվերջ փոքրը հարաբերվում անվերջ մեծի հետ: Կարո՞ղ են մակրո և միկրո աշխարհները միավորվել:

Լսարանը Իշխանի հետ կշրջի այս աշխարհներով` ուսումնասիրելով տիեզերքի ծագումը` ընդհուպ մինչև տարրական մասնիկներ: Արագացուցիչներն առանցքային են պարզագույն մասնիկների ուսումնասիրության և անվերջ մեծի ու անվերջ փոքրի միջև կապը հասկանալու համար:

Հայաստանում «Քենդլ» սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնում իր կատարած ակադեմիական աշխատանքից ոգեշնչված` Իշխանը կիսամյակային ծրագրեր և պրակտիկա է անցնում ՑԵՌՆ-ում և Փոլ Շերերի ինստիտուտում (համապատասխանաբար աշխարհի և Շվեյցարիայի ամենամեծ գիտահետազոտական կենտրոնները): Նա փոխանցում է իր փորձը և ոգևորում մասնակիցներին` ճամփորդելու տիեզերքով և ուսումնասիրելու այն հիմքից:

Continue reading »

Jan 122013
 

Imagine a career in which you get to witness the origin of the universe or the death of a star. Astronomy is a scientific study which deals with the study of celestial objects like sun, moon, stars, universe and its origin etc.

An astronomer enjoys the beauty of the stars and other celestial objects and is keen to learn what they are and how they work. It is a very exciting and challenging subject which involves many of the other sciences such as physics, mathematics, chemistry and geology.

If you are fascinated by astronomy and the origin of the heavenly bodies and other objects in space then explore a career in this field with a variety of scholarships which are awarded by different funding organizations and universities. Let’s have a glance at the astronomy scholarships below:

Erasmus Mundus offers Masters Scholarships in Astronomy and Astrophysics for International students at Five Universities in Austria, Italy, Germany and Serbia.

Continue reading »

Jan 112013
 

Հայաստանում այսօր էլ նշում են այսպես կոչված «Հին Նոր տարին»: Որտեղի՞ց է այն գալիս և ինչի՞ հետ է այն կապված: Ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների և ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած «Նահանջ» տարի: Այսպիսով, տարվա տևողությունը միջինում հարմարեցված էր 365.25 օրվան, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջը Երկրի պտտման պարբերությանը: Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն 11 րոպե պակաս, որի պատճառով 16-րդ դարում արդեն կուտակվել էր 10 օր և այդ տարբերությունը նկատելի էր: Մասնավորապես գարնանային գիշերահավասարը տեղափոխվել էր մարտի 11-ին, իսկ քանի որ դրա հետ է կապված Զատիկի տոնը, ապա եկեղեցու համար դա անցանկալի էր:
Continue reading »

Jan 072013
 

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ առկա է մոլորակների 2001-2050 թթ. եռակի միացումների ցանկը: Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի անկյունային չափն է կես աստիճան): Միացումներ են կոչվում նաև մոլորակների և Լուսնի իրար մոտ դիտվելու երևույթները: 4-7 մոլորակների դեպքում դիտվում է այսպես կոչված «մոլորակների շքերթ», ինչը շատ հազվագյուտ երևույթ է: Հակառակը, երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Այդ պատճառով, առավել հետաքրքրական են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):
Continue reading »

Dec 282012
 

Ինչպես բոլոր բնագավառների ներկայացուցիչները, այնպես էլ հայ աստղագետներն ամփոփեցին 2012թ. արդյունքները: Այն չափազանց հարուստ էր իրադարձություններով և ինչպես մի շարք նոր գիտական նվաճումների և ձեռքբերումների, այնպես էլ գիտության շարունակական չափազանց ցածր ֆինանսավորման պայմաններում գիտնականների նվիրական աշխատանքի տարի էր:
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) աշխատակիցների կողմից ստացվել են մի շարք կարևոր գիտական արդյունքներ աստղերի, աստղառաջացման տիրույթների և ակտիվ գալակտիկաների ուսումնասիրության, տեսական աստղաֆիզիկայի խնդիրների լուծման և այլ ուղղություններով: Հայնաբերվել են հարյուրավոր նոր տիեզերական մարմիններ: Տպագրվել է 35 գիտական աշխատանք միջազգային հեղինակավոր ամսագրերում, 3 էլեկտրոնային կատալոգ, 13 աշխատանք գիտաժողովների նյութերի ժողովածուներում: Տպագրվեց ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների 2011-ին Երևանում կայացած կոնֆերանսի նյութերի ժողովածուն: ԲԱ աշխատակիցները մասնակցել են միջազգային գիտաժողովների աշխատանքներին և հանդես եկել 16 զեկուցումներով, ինչպես նաև դասախոսություններով: Տպագրվել են նաև մի շարք գիտա-հանրամատչելի հոդվածներ: ԲԱ գիտնականները սերտ համագործակցության մեջ են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, և այլ երկրների աստղագիտական կենտրոնների հետ: Դրանց շրջանակներում և գիտաժողովների մասնակցության նպատակով տեղի են ունեցել 30-ից ավելի գործուղումներ: ԲԱ աշխատակիցները 2012թ. արժանացել են Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ) 3 դրամաշնորհի և ԳՊԿ և Ֆրանսիայի CNRS-ի համատեղ 1 դրամաշնորհի: Հայ աստղագիտությունը հաջողությամբ ներկայացվել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Պեկինում կայացած, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) Հռոմում կայացած և Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ) Մոսկվայում կայացած համագումարներում և ԵԱԸ ազգային աստղագիտական ընկերությունների Շվեյցարիայում կայացած խորհրդակցությանը:
Continue reading »

Dec 092012
 

Այս օրերին դիտվում է տարվա ամենաառատ ասուպային հոսքերից վերջինը` Գեմինիդների հոսքը: Այն սովորաբար դիտվում է դեկտեմբերի 6-18-ին, իսկ իր առավելագույն փուլում կլինի դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ժամում 50-80 ասուպ: Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է. առավելագույն փուլում երբեմն հնարավոր է դիտել ավելի քան 100 ասուպ մեկ ժամում, իսկ գիշերվա ամենահարմար ժամին` 2-ի և 3-ի միջև, ասուպների ինտենսիվությունը կհասնի 120-160-ի, ինչպես եղել է վերջին տարիներին:

Գեմինիդների ասուպային հոսքն առաջին անգամ դիտել են ուղիղ 150 տարի առաջ` 1862 թ.-ին: Նրա կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ, Կաստոր աստղի մոտ, Օրիոնի համաստեղությունից ոչ հեռու: Ասուպների արագությունները մոտ 35 կմ/վ են և նրանք սովորաբար այրվում են Երկրի մակերևույթից մոտ 38 կմ բարձրության վրա: Հետաքրքիր է, որ Գեմինիդների ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաեթոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են: Այս պատճառով դրանք ավելի կարծր են և հետևաբար ասուպներն ավելի պայծառ են գիշերային երկնքում: Բարեբախտաբար, այս անգամ ասուպային հոսքի առավելագույն փուլը տեղի կունենա հենց Նորալուսնի ժամանակ, ինչի շնորհիվ տեսանելիությունն ավելի լավը կլինի:

Continue reading »

Nov 282012
 

Այսօր` նոյեմբերի 28-ին, տեղի կունենա Լուսնի կիսաստվերային խավարում, որն այս տարվա երկրորդ և վերջին Լուսնի խավարումն է: Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը: Այս անգամ խավարումը կարող են դիտել Կենտրոնական Եվրոպայից, Ասիայից, Խաղաղ օվկիանոսից, Ավստրիալիայից: Խավարումը Հայաստանից կդիտվի այսօր երեկոյան: Լուսնի կիսաստվերային խավարման ժամանակ Լուսնի պայծառությունը կխամրի և այն կփոխի իր գույնը: Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 12:14:59-ին, կտևի 4 ժամ 35 րոպե 59 վայրկյան և կավարտվի 16:50:59-ին: Առավելագույն փուլը կդիտվի 14:32:59-ին:

Հայկական աստղագիտական ընկերություն

Nov 262012
 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 59) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

1. Միջազգային աստղագիտական միության 2013թ. հոկտեմբերի 7-11-ին Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովը «Ակտիվ գալակտիկաների միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ»

2. Երիտասարդ աստղագետների ՀԱԸ տարեկան մրցանակը (Երվանդ Թերզյանի անվան մրցանակ)
3. Կորեայում կայացած Միջազգային աստղագիտական օլիմպիադայի արդյունքները. հայ մասնակիցների հաջողությունները
Continue reading »