«Արդարության և անարդարության սոցիալական ռեպրեզենտացիաները»
հետազոտական ծրագրի ներկայացում
Մերի Սմբատյան
ԵՊՀ Փիլիսոփայության և Հոգեբանության ֆակուլտետը և ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը հրավիրում են մասնակցելու «Արդարության և անարդարության սոցիալական ռեպրեզենտացիաները» հետազոտական ծրագրի ներկայացմանը: Հետազոտական ծրագիրը իրականացվել է Ֆրանսիայի Ռեյմսի համալսարանի կիրառական հոգեբանության լաբորատորիայի դոկտոր Անդրեա Էրնսթ-Վինթիլայի և ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի հայցորդ Մերի Սմբատյանի կողմից:
Սեմինարը կվարի ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի հայցորդ Մ. Սմբատյանը, ով վերապատրաստվել է Ֆրանսիայի Ռեյմսի համալսարանի կիրառական հոգեբանության լաբորատորիայում, մասնակցել է միջազգային խմբային հետազոտական ծրագրերի իրականացմանը և հետազոտության արդյունքների ներկայացմանը միջազգային գիտաժողովներում:

