ՄԱԿ–ի 30 փաստաթղթերի և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի սույն ընտրանին նախկին չորս հրատարակությունների լրացված տարբերակն է, որը ներառում է նաև 2010 թ. հրատարակված Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների վերաբերյալ լրամշակված ձեռնարկը:
Ժողովածուն ընդգրկում է ՄԱԿ–ի հիմադիր և մարդու իրավունքների ոլորտին վերաբերող միջազգային այն փաստաթղթերը, որոնց անդամ է Հայաստանի Հանրապետությունը: Յուրաքանչյուր փաստաթղթի վերջում նշված է Հայաստանի Հանրապետությունում տվյալ պայմանագիրն ուժի մեջ մտնելու թվականը:
Գրքում ընդգրկված փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունները տրամադրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը: ՄԱԿ–ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և մյուս ոչ պաշտոնական թարգմանությունները համապատասխան նշում ունեն:







