Բանբեր Երեւանի համալսարանի – 2013 թ.
Բանբեր 138-5
Բանբեր Երեւանի համալսարանի – 2012 թ.
Բանբեր Երեւանի համալսարանի – 2013 թ.
Բանբեր 138-5
Բանբեր Երեւանի համալսարանի – 2012 թ.
Հարգելի´ բարեկամներ,
Ձեզ ենք ներկայացնում «Գրաբարի հոմանիշների բառարան» աշխատանքը։ Բառարանը նվիրված է գրաբարի հոմանիշ բառերին, որոնք գործածություն են գտել հայ մատենագրության 5-11-րդ դարերի ինքնուրույն և թարգմանական երկերում։
Աշխատանքը հրապարակելու համար շնորհակալություն ենք հայտնում ԵՊՀ հայագիտության հետազոտությունների ինստիտուտին (http://www.armin.am/)։
Աշխատանքն ընթերցելու համար անցեք հետևյալ հղմամբ՝
![]()
Հարգելի´ բարեկամներ, ձեզ ենք ներկայացնում հայագիտության մեջ մեկ այլ փառավոր աշխատություն` «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը, որն ընդգրկում է գրաբարյան բառաշերտը և պարունակում է 50000 բառ:
Հարգելի բարեկամներ,
Սիրով Ձեզ ենք ներկայացնում Հրաչյա Աճառյանի «Հայերէն գաւառական բառարան»-ի (Թիֆլիս, 1913) էլեկտրոնային տարբերակը, որը պատրաստել է Ծովինար Մարտիրոսյանը: Ծովինարն այն նվիրում է բազմավաստակ հայագետի ծննդյան տարեդարձին: Աճառյանը ծնվել է 1876-ի մարտի 8-ին (հին տոմարով` 20-ին)` Պոլսում, մահացել` 1953-ի ապրիլի 16-ին` Երևանում: Աճառյանի այս բառարանն ընդգրկում է շուրջ 30.000 բարբառային բառ և դարձվածային միավոր: Հեղինակը գտնում էր, որ այդ բառացանկը լիակատար չէ, քանի որ, ըստ նրա մոտավոր հաշվումների, հայերեն բարբառային բառերի թիվն անցնում է 100.000-ից:
Այս բառարանի մասին տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հոդվածներից.
Թորգոմ Մխիթարյան, Հրաչյա Աճառյանի «Հայերեն գավառական բառարանը», Լրաբեր հաս. գիտ. 1978, Nr 11, 95-105:
Գ. Կ. Գասպարյան, Հ. Աճառյանը բառարանագիր, Լեզվի և ոճի հարցեր 5, 1978, 45-58:
Հարգելի´ բարեկամներ,
Հայկական գիտական համագործակցությունը մեկ անգամ ևս շնորհավորում է բոլորին Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով և նշում, որ յուրաքանչյուր օր պետք է առանձնանա մայրենիի նկատմամբ մեր ունեցած հոգատար վերաբերմունքով: Բոլորս ենք պարտավոր պահպանել մեր լեզուն և որքան հնարավոր է անաղարտ փոխանցել այն գալիք սերնդին:
Ուրախ ենք ձեզ ներկայացնել Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի էլեկտրոնային տարբերակը։ «Արդի հայերենի բացատրական բառարան» (Ե., 1976) երկհատոր գիրքը` հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազար բառ և 11 հազար դարձվածք) և բառահոդվածների ձևիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է որպես բառարանագրական բացառիկ ձեռքբերում:
Բառարանը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ Արդի հայերենի բացատրական բառարան
Աշխատանքն ընթերցելու համար Ձեզ հարկավոր կլինի DjVuReader, ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ DjVuReader
Ուրախությամբ Ձեզ եմ ներկայացնում Հրաչյա Աճառյանի «Քննութիւն Ղարաբաղի բարբառին» (Վաղարշապատ. Տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1899) աշխատության էլեկտրոնային տարբերակը: Որակն անթերի չէ, քանի որ այն պատրաստել եմ ոչ այնքան լավորակ լուսապատճենից: Այդուհանդերձ, կարծում եմ, ընթեռնելի է:
Հրաչ Մարտիրոսյան (PhD 2008, Լեյդենի համալսարան)
Աշխատանքն ընթերցելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ Acharean_Larabal_1899 կամ Acharean_Larabal_1899
Հրաչյա Աճառյանի չքնաղ ու անգերազանցելի Արմատականը հայ բանասիրության մեծագույն նվաճումն է: 1971-79 թթ. քառահատոր վերահրատարակությունը զգալիորեն ավելի մատչելի դարձրեց այդ բառարանը: Սակայն նույնիսկ այդ նոր հրատարակությունը մեր օրերում դարձել է շատ թանկ ու դժվարամատչելի գիրք: Ուստի շատ ուրախալի է, որ նրա էլեկտրոնային տարբերակը հիմա արդեն մատչելի է բոլորին: Ցավալի է, որ Արմատականը հաճախ անտեսվել է գիտնականների կողմից: Հայտնի օտարազգի գիտնականներ հատուկ հոդվածներ են գրել, օրինակ, հրապար և մալուխ բառերի վերաբերյալ ու նույնիսկ չեն հիշատակել Արմատականը, որտեղ արդեն հստակորեն ցույց էր տված նրանց ասելիքը` գրեթե բոլոր էական կետերով: Նաև հայ հեղինակներն են հաճախ անտեսել Արմատականը, բայց ավելի հաճախ գիտակցաբար կամ անգիտակցաբար խեղաթյուրել են Աճառյանի ասածները: Հուսով եմ, որ այժմ այդ կոթողայի բառարանը, ավելի մատչելի դառնալով բոլորի համար, ճշտորեն կգործածվի և ոչ միայն զգալիորեն կնպաստի հայագիտության առաջընթացին, այլև կբավարարի հայերեն բառերի ծագման ու բազմաթիվ այլ բանասիրական խնդիրների վերաբերյալ մարդկանց հետաքրքրությունը: Արմատականի հիշյալ վերահրատարակությունը, իհարկե, չէր կարող զերծ լինել բազմաթիվ սխալներից ու բացթողումներից: 1982 թվականին հրատարակվեց «Հայերեն արմատական բառարան. հավելլիք և ուղղելիք» գրքույկը: Ուրախությամբ տրամադրում եմ այդ գրքույկի էլեկտրոնային տարբերակը:
Տե´ս հղումը՝ Acharyan_HAB_Add_1982
Հարգանքով՝
Հրաչ Մարտիրոսյան (PhD 2008, Լեյդենի համալսարան)
Ուրախ ենք Ձեզ ներկայացնել Հրաչյա Աճառյանի անզուգական «Հայերեն արմատական բառարան»-ի էլեկտրոնային տարբերակը (շնորհակալություն Հրաչ Մարտիրոսյանին և Ուվե Բլեզինգին (Uwe Bläsing)` այն մեզ տրամադրելու համար)։
Հուսով ենք՝ այն կնպաստի հայագիտության զարգացմանը։
Տե´ս Հայերեն արմատական բառարան
Բառարանը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ Հայերեն արմատական բառարան
Տե´ս նաև՝ «Հայերեն արմատական բառարան. հավելլիք և ուղղելիք» գրքույկ
Եթե Ձեր համակարգչում բացակայում է WinRAR ծրագիրը, այն կարող եք ներբեռնել այստեղից