Influencer Мarketing Workshop | Digital Marketing Services

DMS-ը ներկայացնում է 5 ժամանոց Influencer marketing workshop, որը տեղի կունենա BURO-ում՝ ապրիլի 28-ին, ժամը 12։00-ին։ Միջոցառման հատուկ հյուր՝ Սամվել Մարտիրոսյան։

Մարքեթինգի նորագույն և ամենաարդյունավետ դրսևորումներից մեկը Influencer marketing-ն է։ Այն շատ տարածված է ողջ աշխարհում։ Հայկական շուկայում այն նոր է սկսում զարգանալ, և դուք կարող եք լինել առաջիններից մեկը, ով ճիշտ կկիրառի այն։

Այս workshop-ի ընթացքում կսովորենք ստեղծել, բանակցել և կառավարել Influencer marketing-ի արշավները։ Դուք հնարավորություն կունենաք Influencer marketing-ը դիտարկել թե՛ պատվիրատուի, թե՛ Influencer-ի տեսանկյունից։

Ինչի՞ց ենք խոսելու.

  1. Ի՞նչ է Influence-ը և ովքե՞ր են Influencer-ները
  2. Ի՞նչ է Influence Marketing-ը
  3. Ինչու՞ ներդնել Influencer Marketing-ի մեջ
  4. Ինչպե՞ս սահմանել նպատակներ Influencer Marketing-ի արշավի համար
  5. Ինչպե՞ս գտնել Ձեր ոլորտի Influencer-ներին
  6. Ինչպե՞ս գնահատել Influencer-ի լսարանը
  7. Ինչպե՞ս ճիշտ բանակցել Influencer-ների հետ
  8. Ինչպե՞ս ստեղծել կոնտենտ Influencer-ների հետ
  9. Ինչպե՞ս չափել Influencer Marketing-ի արշավի արդյունքները
  10. Influencer Marketing-ի արշավների օրինակներ հայկական և միջազգային ընկերություններից
  11. Influencer Marketing-ի տարածված սխալները
  12. Սամվել Մարտիրոսյանը կիսվում է որպես Influencer իր փորձով
  13. Հարց ու պատասխան

Արդյունքում կսովորեք․

  1. Ճիշտ կառավարել Influencer Marketing-ի արշավը
  2. Ներգրավել նոր հաճախորդներ
  3. Սահմանել չափելի նպատակներ և ստանալ շոշափելի արդյունքներ Influencer Marketing-ից
  4. Խուսափել տարածված սխալներից

Տևողությունը 5 ժամ՝ ներառյալ լանչ և սուրճի 2 ընդմիջում
Մեկնարկը 12:00-ին
Հատուկ հյուր՝ Սամվել Մարտիրոսյան
Վայրը՝ BURO, Նալբանյան 7/1
Արժեքը՝ 20,000 դրամ

ԻՆՉՊԵ՞Ս ՎՃԱՐԵԼ

Workshop-ի մասնակցության վճարումը կարող եք իրականացնել բանկային փոխանցումով՝ նպատակ դաշտում նշելով Influencer marketing workshop:

Բանկային տվյալներ՝

  • Հաշվեհամար՝ 220479820387000
  • Ընկերության իրավ․ անվանում՝ ԱՁ Հովհաննես Պետրոսյան Սերգեյի
  • Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 096 009350 հեռախոսահամարով

Leave a Reply

Your email address will not be published.