Ընդունելություն. Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց – 2018 | «Զորակն» ԳԿՀ

«Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամը հայտարարում է ռազմաքաղաքական ուսումնասիրությունների 4-ամսյա երեկոյան դասընթացի ընդունելություն լրագրության, քաղաքագիտության, կովկասա- և արևելագիտության, հասարակագիտական այլ մասնագիտությունների I–II կուրսերի ուսանողների համար։ 

Ժամկետներ
Ապրիլի 6 – հուլիսի 28
Դասերի ժամանակացույց 18։30–21։30. երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին
Արժեքը  Ամսական 12 հազար դրամ
Դիմելու վերջնաժամկետ  Մարտի 17՝ ժ. 18:00

Ուսումնասիրվող թեմաներ

  • Աշխատանք ինֆորմացիայի հետ. մեդիագրագիտություն, աղբյուրների ու տեղեկությունների ստուգման և վերլուծության մեթոդներ, ծանոթություն գործիքներին։
  • Վերլուծական հմտությունների զարգացում։
  • Քարոզչության անատոմիա․ ինչ է քարոզչությունը, ինչ են տեղեկատվական գործողությունները, համաշխարհային և տարածաշրջանային փորձի ուսումնասիրություն (օր.՝ Ադրբեջանի քարոզչությունը ներքին և արտաքին լսարանների համար)։
  • Տարածաշրջանի ուսումնասիրություն․ ռազմավարական աշխարհագրություն, տարածաշրջանի հակամարտություններ, զինված ուժեր, ևն։
  • Սպառազինություն։
  • Հայաստանի ազգային անվտանգության հարցեր։

Տեսական դասերը կուղեկցվեն կինոդիտումներով, գործնական պարապմունքներով, փորձագետների հետ հանդիպում­ներով։ Մասնակիցները կանցկացնեն հետազոտություններ, կգրեն հոդվածներ, որոնցից ամենահետաքրքիրները կհրապարակվեն Razm.info և մի շարք այլ լրատվակայքերում։

Ընդունելության կարգը

Ուսանողներն ընտրվելու են մրցութային սկզբունքով՝ դիմումում ներկայացված տվյալների, հարցազրույցի և հանձնարարված թեմայով էսսեի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։

    • Դասընթացներն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով, բավականին լուրջ ծանրաբեռնվածությամբ։
    • Մրցույթով անցած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին, առաջադրանքների կատարումը պարտադիր են։
    • Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։
    • Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի մասնակիցների մասնագիտական պատրաստվածությանն և աշխատանքային հետագա գործունեությանը։

Դիմելու կարգը

Անհրաժեշտ է ներբեռնել, հայերեն լեզվով ու հայատառ լրացնել դիմումի ձևը, այնուհետև ուղարկել այն ինքնակենսագրության (CV) հետ միասին zorakn.dproc@gmail.com էլ․փոստի հասցեով։

Էլփոստի նույն հասցեով կամ (010) 32 03 92 հեռախոսահամարով կարող եք ստանալ դասընթացի մասին ձեզ հետաքրքրող լրացուցիչ հարցերի պատասխանները։

Լրացված դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թ. մարտի 17-ը՝, ժ. 18:00-ն։ Դիմումի փուլն անցնելու դեպքում կազմակերպիչ կողմը կզանգահարի և թեկնածուին կհրավիրի հարցազրույցի։

Leave a Reply

Your email address will not be published.