«Դասավանդի՛ր, Հայաստան»․ տեղեկատվական միջոցառում

Ուզո՞ւմ ես զարգացնել առաջնորդական հմտություններդ, ձեռք բերել աշխատանքային փորձ և փոխել կյանքդ․ ուրեմն միացի՛ր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդների շարժմանն ու փոխիր ոչ միայն քո, այլև Հայաստանում ապրող մարդկանց կյանքը։ 

Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ մասնագիտությունից և տարիքից։ Անհրաժեշտ է միայն ունենալ առնվազն բակալավրի դիպլոմ 2018 թվականի հուլիս ամսվա դրությամբ, եթե դեռ ուսանող եք:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ տեղեկատվական միջոցառման ժամանակ։
Երբ Փետրվարի 16 (ուրբաթ)՝ 19:00 – 21:00
Որտեղ «Լոֆթ» կենտրոն, Մոսկովյան 3
Մուտքը Ազատ

ԳՐԱՆՑՎԵԼ


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա դասավանդման ծրագիր է` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով նրանք գործուղվում են Հայաստանի մարզային այն դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցչի կարիք։

Սոցիալական փոփոխության հասնելու այս հաջողված ծրագիրն ունի 25 տարվա պատմություն և կիրառվել է աշխարհի ավելի քան 40 երկրի Ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են «Teach For All» միջազգային ցանցի ներքո։

Leave a Reply

Your email address will not be published.