Աշխատանք | Հայ օգնության ֆոնդ․ գրասենյակի կառավարիչի ղեկավարի օգնական/վարորդ

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը հայտարարում է մրցույթ գրասենյակի կառավարիչի ղեկավարի օգնական/վարորդի պաշտոնում աշխատելու նպատակով։

Պաշտոնը՝
Ենթակա է՝
Գրասենյակի կառավարչի օգնական/վարորդ
Գրասենյակի կառավարչին
Աշխատանքի սկիզբը՝ 2018 թ․ մարտի 12
Աշխատանքի տևողությունը՝ Անժամկետ
Աշխատանքի վայրը՝ ՀՕՖ-ի Երևանի գրասենյակ, հասցե՝ Երևան, Խորենացի 22 (տես քարտեզը ⇓) 

Պարտականությունները

  • Վարել գրասենյակի մեքենաները և հետևել դրանց ընթացիկ վիճակին,
  • ՀՕՖ-ի ծառայողական մեքենաներով իրականացնել ՀՕՖ-ի ծրագրերի հետ կապված անհրաժեշտ փոխադրումներ՝ դեպի Հայաստանի մարզեր,
  • Իրականացնել տեղափոխված բեռի/ապրանքի ընդունում-հանձնումը՝ համաձայն ընդունման-հանձնման ակտի և պայմանագրի,
  • Իրականացնել ՀՕՖ-ի հիմնական տնտեսական գնումները,
  • Համաձայն գրասենյակի կանոնակարգի՝ լրացնել և իր անմիջական ղեկավարին հանձնել վարորդի ուղեթերթիկը,
  • Ժամանակին տեղեկացնել անմիջական ղեկավարին մեքենաների անսարքության մասին, զբաղվել դրանց վերացման հարցերով,
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել գրասենյակային և կենցաղային սարքավորումերի վերանորոգման աշխատանքները,
  • Կատարել այլ պարտականություններ՝ անմիջական ղեկավարի կողմից առաջադրված։

Անհրաժեշտության դեպքում օգնել գրասենյակի կառավարչին հետևյալ գործառույթներում․

  • Կազմակերպել և կոորդինացնել ՀՕՖ-ի վարորդների և տեխնիկական անձնակազմի աշխատանքները,
  • Կոորդինացնել ՀՕՖ-ի ծառայողական մեքենաների գրանցմանը, տարեկան զննմանը, ընթացիկ վերանորոգմանը վերաբերող աշխատանքները,
  • Զբաղվել հումանիտար բեռների ընդունման-հանձնման, մաքսատան, պահեստավորման և հարակից հարցերով,
  • Ստանալ գնային առաջարկներ, համագործակցել մատակարարների հետ։

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Պայմանագրերի, ընդունման-հանձնման ակտերի, հարակից այլ փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն,
  • Համակարգչային Word և Excel ծրագրերով աշխատելու ունակություն և փորձ,
  • Վարորդական իրավունք՝ B և C կարգի,
  • Գրասենյակային և կենցաղային սարքավորումներ վերանորոգելու կարողությունը առավելություն է,
  • Աշխատանքային փորձը նմանատիպ պաշտոնում ցանկալի է։

Դիմելու կարգը

Պահանջներին համապատասխանելու դեպքում անհրաժեշտ է ՀՕՖ-ի info@far.am էլեկտրոնային փոստին ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն լեզվով։ Վերջնաժամկետը՝ 2018 թ. մարտի 5-ն է։


Leave a Reply

Your email address will not be published.