Պրակտիկայի հնարավորություն «Լույս» հիմնադրամում

«Լույս» հիմնադրամի պրակտիկան կամավորական աշխատանք է, որը 18–25 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, բարելավելու դրանք, ձեռք բերելու արդի աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ, ինչպես նաև մուտք է ապահովում «Լույսի» աշխարհասփյուռ համայնքի մասնագիտական ցանց: Աշխատանքում իրենց լավագույնը դրսևորած պրակտիկանտներին «Լույսն» աջակցում է աշխատանքի անցնելու հարցում՝ երաշխավորելով տարբեր կազմակերպությունների։ «Լույսն» ապահովում է դինամիկ աշխատանքային միջավայր և երիտասարդներին հնարավորություն տալիս համագործակցելու «Լույսի» թիմի անդամների հետ, ինչպես նաև սովորելու միմյանցից:

«Լույսի» պրակտիկանտի հիմնական գործառույթները ներառում են աշխատանքը հիմնադրամի ընդունարանում` այցելուների ընդունում, նամակագրական և հեռախոսային հաղորդակցության միջոցով հիմնադրամի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ապահովում, թիմի անդամների կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում։

Պրակտիկայի բարեհաջող ավարտին մասնակցին տրվում է հավաստագիր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորագիր:

Համապատասխանության չափանիշներ

Պրակտիկայի ծրագրին կարող են դիմել այն երիտասարդները, որոնք`

  • 18–25 տարեկան են,
  • ակտիվ են ու նախաձեռնող,
  • ունեն սովորելու ցանկություն, ինքնազարգացման և հմտությունների կատարելագործման ձգտում,
  • տիրապետում են գրավոր ու բանավոր հայերենին և անգլերենին,
  • ունեն համակարգչային հիմնական հմտություններ:

Ինչպես դիմել

  • Առցանց հայտաձևերը պետք է լրացնել հայերեն կամ անգլերեն:
  • Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2017 թ. նոյեմբերի 20-ը՝ ժամը 19:00-ն:
  • Ապագա պրակտիկանտները կընտրվեն՝ ըստ լրացված հայտաձևերի և անցկացված հարցազրույցների:

ԴԻՄԵԼ


Leave a Reply

Your email address will not be published.