Ինչպես հանձնել IELTS քննություն | Առցանց գործնական դասընթաց

Պատրաստվում եք #IELTS քննության և ուզում եք հասկանալ, թե ինչպես արդյունավետ պարապել, ճանաչել քննության ընթացքում հանդիպող «թակարդները» ու շրջանցել դրանք՝ EduLab կրթական կենտրոնի կողմից առաջարկվող առցանց գործնական դասընթացը կօգնի լուծել այդ խնդիրը: Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ժամանակատար վարժություններից զատ կարևորում են քննությանը մեթոդապես ճիշտ նախապատրաստվելու հմտությունները։

Դասընթացի ծրագիրը ներառում է IELTS-ի բոլոր 4 բաժիններին (listening, reading, writing, speaking) ճիշտ նախապատրաստվելու և արդյունավետ հանձնելու գործնական խորհուրդներ, մեթոդական ցուցումներ, ինչպես նաև հարց ու պատասխանի հնարավորություն։

Դասընթացը վարում է Լուսինե Ստեփանյանը, որն ունի ինչպես ընդհանուր անգլերենի, այնպես էլ IELTS-ի դասավանդման երկարատև փորձ։

IELTS-ի գործնական դասընթացն օգտակար կարող է լինել ինչպես IELTS նախապատրաստական դասընթացների մասնակիցների, այնպես էլ նրանց համար, ովքեր նախատեսում են ինքնուրույն նախապատրաստվել այդ քննությանը։

Մեկնարկը՝ նոյեմբերի 20
Տևողությունը՝ 12 դաս (6 շաբաթ)
Պարբերականությունը՝ շաբաթական 2 դաս՝ երկուշաբթի (19:00 – 20:15) և շաբաթ օրերին (10:00 – 11:15)
Ինչպես է անցկացվելու՝ առցանց (Skype-ով)
Լեզուն՝ հայերեն
Արժեքը՝ 20 հազար դրամ

ԳՐԱՆՑՎԵԼ

Leave a Reply

Your email address will not be published.