Անգլերենի գործնական դասընթաց | EduLab

EduLab ուսումնական կենտրոնը հրավիրում է մասնակցելու ընդհանուր անգլերենի գործնական դասընթացի՝ լեզվական 4 մակարդակներով (ըստ Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի՝ A1-B2

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն կամ զարգացնել լեզվական իմացության մակարդակը՝ աշխատանքի, կրթական, ճանապարհորդելու կամ այլ նպատակներով:

Լեզվական իմացության մակարդակը կարող եք ստուգել նախնական անվճար թեստի միջոցով։


Տևողությունը Դասընթացի յուրաքանչյուր փուլի տևողությունը 3 ամիս է՝ շաբաթական 2 դաս պարբերականությամբ․ 1 դասի տևողությունը՝  2 ժամ 15 րոպե։

Դասերի սկիզբը՝ 19:00 (I խումբ) և 19:30 (II խումբ)։

Արժեքը
  • A1, A2 մակարդակներ՝ ամսական 25 հազ. դրամ* (ամբողջական փաթեթի դեպքում՝  69 հազ. դրամ)
  • B1, B2 մակարդակներ՝ ամսական 27 հազ. դրամ* (ամբողջական փաթեթի դեպքում՝ 75 հազ. դրամ):

*Մինչև դեկտեմբերի 8-ը դիմելու դեպքում առաջին ամսվա համար կգործի 20% զեղչ:

Մեկնարկը Դասընթացը սկսվում է դեկտեմբերի 12-ին։

ԳՐԱՆՑՎԵԼ


Մեթոդներն ու մոտեցումները

Գործնական դասընթացները զերծ են քերականահեն ուսուցումից և անցկացվում են ինտերակտիվ մոտեցմամբ ու լեզվի իրավիճակային ուսուցման մեթոդով։ Բոլոր մակարդակների դեպքում հիմնական շեշտադրությունը դրվում է լեզվի յուրացման չորս հիմնական հմտությունների (խոսել, կարդալ, գրել, լսել) հավասարակշռված ուսուցմամբ հաղորդակցական կարողությունների ձևավորման ու զարգացման վրա:

EduLab-ի անգլերենի դասընթացների առավելություններից է դասավանդման ընթացքում գերազանցապես անգլերենի կիրառումով խմբերի առկայությունը։

Դասընթացների վերջնարդյունքները  cursor4

Դասընթացի ավարտին սովորողը, ըստ մակարդակի, կունենա․

  • A1 – առօրյա հիմնական իրավիճակներում տարրական հաղորդակցության ապահովման հնարավորություն։ 
  • A2 – քերականական և բառապաշարի բազային շերտի ապահովում, հաղորդակցության հնարավորության ընդլայնում։ (Կարող է հաղորդակցվել պարզ, առօրեական խնդիրների շուրջ, ներկայացնել առաջին անհրաժեշտության պահանջմունքներին առնչվող հարցերը)։
  • B1 – քերականական հիմնական կառույցների և բառապաշարի տիրապետման ընդլայնում, լսելու, հասկանալու և պատասխանելու ունակության զարգացում։ (Կարող է հասկանալ աշխատավայրում, ուս․ հաստատությունում և այլուր կամ ճամփորդելիս լսվող խոսքի հիմնական իմաստը, կապակցված մտքեր արտահայտել ծանոթ թեմաների վերաբերյալ, պարզ կերպով վերացական դատողություններ անել)։
  • B2 – քերականական հիմնական կառույցների և բառապաշարի տիրապետման ընդլայնում, ընթերցելու, ընթերցածն ընկալելու, ազատ լսելու, հասկանալու և պատասխանելու ունակության զարգացում։ (Կարող է հասկանալ բարդ տեքստերի հիմնական միտքը՝ ներառյալ մասնագիտական թեմաներով, բավականին սահուն և հանպատրաստից հաղորդակցվել լեզուն կրողների հետ՝ առանց երկուստեք լարվածության, ամենատարբեր թեմաների մասին կազմել հստակ, մանրամասն տեքստ և բացատրել թեմային առնչվող խնդրի մասին իր տեսակետը)։

Ինչպես մասնակցել

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ պատասխանելով այդտեղ նշված հարցերին կամ զանգահարել 077 55 60 08; 044 65 60 08 հեռախոսահամարներով։

Leave a Reply

Your email address will not be published.