Իրական SMM․ իրական գործիքներ, արդյունավետ քայլեր | Ինտենսիվ դասընթաց

Մեկնարկը՝ հոկտեմբերի 26-ին
Տևողությունը՝ 4 օր՝ 2-ական ժամով (18:30 – 20:30)
Մասնակիցների թիվը՝ 10-15
Լեզուն՝ հայերեն
Արժեքը՝ 34 հազար դրամ

ԳՐԱՆՑՎԵԼ


Ո՞րն է իրական SMM-ը, արդյո՞ք Ֆեյսբուքի լայքերն ու քլիքերը սոցիալական մեդիա մարքեթինգի գործիքներ են (իրականում՝ ոչ), ինչպե՞ս օգտվել իրական գործիքներից, Ֆեյսբուքից բացի էլ որտե՞ղ փնտրել ու ներգրավել պոտենցիալ հաճախորդներին և ինչպե՞ս չափել SMM արդյունավետությունը։ «Իրական SMM․ իրական գործիքներ, արդյունավետ քայլեր» ինտենսիվ դասընթացը Ձեզ հնարավորություն է տալիս սովորել և կիրառել այդ ամենը։

EduLab-ի կողմից կազմակերպվող դասընթացը նախատեսված է սոցիալական հարթակներն օգտագործող ցանկացած կազմակերպության (բանկ, առցանց խանութ, զբոսաշրջային կամ ՏՏ ընկերություն և այլն) համապատասխան մասնագետների համար։

Դասընթացը վարում է Հայաստանում թվային մարքեթինգի (digital marketing) լավագույն մասնագետներից Մայք Լազիևը*:


* Մայք Լազիևն ունի թվային (digital) մարկետինգի խորհրդատուի 16 տարվա աշխատանքային փորձ: Շուրջ 20 տարի աշխատել է Անգլիայում՝, որպես բիզնես վերլուծաբան, այնուհետև՝ ՏՏ մենեջեր և, ի վերջո, ՏՏ ղեկավար: Մասնակցել է ավելի քան 70 նախագծի իրականացմանը և աշխատել մի շարք երկրների զանազան կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և այլն:

Դասընթացի թեմաները՝

  • Ո՞րն է իրական SMM-ը․
  • Ինչպե՞ս չափել ձեր արդյունավետությունը․
  • Ինչու՞ են ձրի գործիքները թերի գործում, և ինչ անել այդ դեպքում․
  • Ֆեյսբուքի լավագույն առաջխաղացման գործիքները․
  • Ինչպես ներգրավել և գնահատել արդյունքը․
  • Facebook pixel․ ինչպես դա օգտագործել․
  • SMM-ն առանց վեբկայքի․ ո՞րն է դրա հիմնական խնդիրը․
  • Սոցիալական մեդիայի ճիշտ ընտրությունն ըստ հաճախորդների նախընտրությունների։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 044 65 60 08, 077 55 60 08:

Leave a Reply

Your email address will not be published.