Խոսակցական անգլերենի առցանց դասընթաց | EduLab

Ցանկանու՞մ եք վարժ և անկաշկանդ անգլերեն խոսել, բարելավել արտասանությունն ու խոսել առանց ակցենտի, մասնակցել արտերկրում կրթական կամ գործնական ծրագրերի կամ դիտել ֆիլմերը ձեր սիրած դերասանների լեզվով, ամրապնդել ընդհանուր անգլերենի ձեր իմացությունը և այս ամենին հասնել՝ ձեր թանկ ժամանակը խնայելով: Եթե այո, ապա EduLab ուսումնական կենտրոնի առաջարկած խոսակցական անգլերենի առցանց դասընթացը հենց ձեզ համար է:  

Առցանց դասընթացն անցկացվում է Skype ծրագրի միջոցով շաբաթական 2 օր պարբերականությամբ՝ յուրաքանչյուր դասը՝ 1 (առավոտյան ժամերին) կամ 1 ժամ 15 րոպե (օրվա այլ ժամերին) տևողությամբ: 

ԳՐԱՆՑՎԵԼ


Դասընթացը նախատեսված է ընդհանուր անգլերենի միջին և միջինից բարձր իմացություն ունեցողների համար։ Լեզվական իմացության համապատասխան մակարդակը ստուգվում է նախնական անվճար առցանց (Skype-ով) թեստավորման միջոցով։

Սկսնակ (Beginner) կամ միջինից ցածր (Elementary) մակարդակներով անգլերեն սովորել ցանկացողներին առաջարկում ենք ծանոթանալ ընդհանուր անգլերենի գործնական դասընթացի (օֆլայն) մանրամասներին՝ այստեղ։

Դասընթացի առանձնահատկությունները

  • Դասընթացին կարող եք մասնակցել ձեզ հարմար ժամի` նախապես համաձայնեցված ժամանակացույցով։
  • Ստիպված չեք լինի դուրս գալ աշխատավայրից կամ տնից, պարզապես կարող եք մասնակցել դասերին ձեզ հարմար ցանկացած վայրում:
  • Դասընթացի ժամանակ հիմնական շեշտադրումը հաղորդակցական հմտությունների զարգացման վրա է դրվում. դուք կխոսեք դասընթացի 60-70% ժամանակահատվածում։ Լեզուն բացառապես անգլերենն է։
  • Դասընթացը վարում են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք տիրապետում են խոսակցական հմտությունների զարգացման նորագույն մեթոդներին։

Մասնակիցների թիվը Յուրաքանչյուր խմբում՝ առավելագույնը 5 մասնակից։
Տևողությունը Դասընթացի 1 փուլի տևողությունը 2 ամիս է՝ շաբաթական 2 դաս պարբերականությամբ․ յուրաքանչյուր դասը՝ (առավոտյան ժամերին) կամ 1 ժամ 15 րոպե (օրվա այլ ժամերին) տևողությամբ:
Արժեքը
  • Առավոտյան խումբ՝ ամսական 20 հազար դրամ։
  • Երեկոյան խումբ՝ ամսական 25 հազար դրամ։

Ինչպես մասնակցել

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ պատասխանելով այդտեղ նշված հարցերին, կամ զանգահարել 077 55 60 08; 044 65 60 08 հեռախոսահամարներով։


Ուղեցույց | Ուզում եմ անգլերեն սովորել, ի՞նչ անել

Շատերն են ցանկանում անգլերեն սովորել կամ դպրոցում ու համալսարանում սովորածը թարմացնել ու ամրապնդել։ Ցանկությունն ամենակարևորն է, պակաս կարևոր չէ նաև այն իրագործելու տարբերակների և ուսուցման սկզբունքների ու մեթոդների ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելը։ Այդ հարցում օգտակար կարող է լինել ArmScoop-ի կազմած ամփոփ անդրադարձը․․․․ (Ավելին)

Leave a Reply

Your email address will not be published.