Աշխատանք | ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ

Պաշտոնի անվանումը ՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ

Պահանջվող գիտելիքները և հմտությունները

  • բարձրագույն իրավաբանական կրթություն.
  • դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում ծառայողի աշխատանքային փորձ.
  • ոստիկանության ոլորտի հայեցակարգային փաստաթղթերին և օրենսդրությանը տիրապետում.
  • վերլուծական կարողություններ.
  • ծրագրման և ժամանակի կառավարման ունակություններ.
  • գործընկերների հետ կապեր ստեղծելու և զարգացնելու կարողություն.
  • հաղորդակցման, միջանձնային հարաբերությունների և թիմային աշխատանքի հմտություններ.
  • հայերենի բանավոր և գրավոր գերազանց, ռուսերենի և անգլերենի (կամ այլ օտար լեզվի) բանավոր և գրավոր գերազանց իմացություն.
  • համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.

Փորձագետի պարտականությունները

  • մշակել ոստիկանության ոլորտում Հանձնաժողովի գործունեության, գործընկեր կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության գործողությունների ծրագրերի.
  • նախապատրաստել Հանձնաժողովում շրջանառվող՝ ոստիկանության ոլորտի օրենքների նախագծերի և այլ հարցերի վերաբերյալ եզրակացություններ.
  • մասնակցել ոստիկանության ոլորտի խորհրդարանական վերահսկողության թեմաների և դրանց առնչությամբ իրականացվելիք միջոցառումների մշակմանը.
  • աջակցել ոստիկանության ոլորտում օրենքների և միջազգային պայմանագրերի կատարման նկատմամբ մշտադիտարկմանը և խորհրդարանական վերահսկողությանը.
  • իրականացնել խորհրդարանական լսումների նախապատրաստական աշխատանքներ.
  • նախապատրաստել հարցումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց.
  • նախապատրաստել տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.
  • մասնակցել Հանձնաժողովի նիստերին, լսումներին, քննարկումներին, խորհրդակցություններին, աշխատանքային այցերին.
  • մասնակցել աշխատանքային խմբերի աշխատանքներին և աջակցել Հանձնաժողովի նախագահին դրանց աշխատանքների համակարգման գործում.
  • ամփոփել, վերլուծել և Հանձնաժողովի նախագահին ներկայացնել տեղեկատվություն՝ քաղաքացիներից և կազմակերպություններից Հանձնաժողովի անունով ստացված գրությունների վերաբերյալ:

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) applications.dsc@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2017 թվականի հոկտեմբերի 8ը:

Leave a Reply

Your email address will not be published.