«Մեդիալաբ» արվեստի կրթական նախագիծ | ընդունելություն 2017-2018

Ֆոկուս արվեստի հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Մեդիալաբ» կիսամյա կրթական նախագծի 2017-18 թթ․ փուլի ընդունելության մրցույթ։ Նախագիծն անվճար արվեստային կրթություն է տրամադ­րում սկսնակ արվեստագետներին, ինչպես նաև բոլոր այն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են արվեստով։

ԳՐԱՆՑՎԵԼ


«Մեդիալաբ» կրթական նախագիծը միտված է դառնալու այլընտրանքային կրթության օրինակ՝ հետխորհրդային կրթական համակարգի պայմաններում: Նախագծի նպատակն է, մասնավորապես, ընդլայնել ուսանողների տեխնիկական և տեսական գիտելիքները՝ ծանոթացնելով նրանց արվեստի նոր գործիքներին, ձևավորել անհատական ձեռագիր և քննադատական կեցվածք։ Նախագիծը նաև հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տեղական և դրսեկ արվեստագետների, ինչպես նաև արվեստի տարբեր կառույցների հետ: 

Նախագիծը բաղկացած է իրար հաջորդող դասընթացներից, որոնք վարում են ոլորտի լավագույն մասնագետները: Ամբողջական ծրագրին մասնակցելուց բացի, դիմորդները հնա­րա­վո­րութ­յուն ունեն նաև գրանցվել առանձին դասընթացի համար: Ծրագրին և նախագծի այլ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ծրագրի առանձնահատկությունները

  • Ազատ ունկնդիրները կկարողանան նախապես ընտրել դասընթացն ու մասնակցել դրան՝ առանց ծանուցելու կամ սպասելու հաստատման:
  • Տարիքային սահմանափակում չկա, և բոլոր հայտերը կդիտարկվեն անկախ դիմողի տարիքից:
  • Կլինի հատուկ դասընթաց՝ Ժամանակակից արվեստի պրակտիկա (Գոռ Եգանյան), որի ընթացքում մասնակիցները արվեստի գործեր կանեն և կցուցադրեն:
  • Լուսանկարչության տեխնիկական և քիմիական տպագրության դասերը կհամատեղվեն մեկ դասընթացի մեջ, որի ժամանակ մասնակիցները կկարողանան լուսանկարչական նախագծեր մշակել ու իրականացնել:
  • Կլինեն ֆիլմերի դիտումներ և քննարկումներ Դավիթ Ստեփանյանի հետ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Ֆոկուս արվեստի հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2016 թվականին Երևանում՝ 2003-ից գործող «Ուտոպիանա.ամ» մշակութային-ստեղծագործական ՀԿ-ի փոխակերպումների արդյունքում։ Ֆոկուսն այժմ կենտրոնացած է հետևյալ խնդիրների շուրջ՝ արվեստի կրթություն, փաստագրությունինքնաբավություն, և զարգացնում է երեք ընթացիկ նախագիծ՝ ՄեդիալաբACTV և Գրադարան:

«Մեդիալաբ» կրթական նախագծի վերաբերյալ ավելին իմանալու համար կարող եք այցելել նախագծի ֆեյսբուքյան էջը:

Leave a Reply

Your email address will not be published.