Անգլերենի գործնական դասընթաց | EduLab

EduLab-ը հրավիրում է մասնակցելու ընդհանուր անգլերենի գործնական դասընթացի՝ լեզվական 5 մակարդակներով (ըստ Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի՝ A1-C1

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն կամ զարգացնել լեզվական իմացության մակարդակը՝ աշխատանքի, կրթական, ճանապարհորդելու կամ այլ նպատակներով:

Լեզվական իմացության մակարդակը կարող եք ստուգել նախնական անվճար թեստի միջոցով։


Մեկնարկը Սեպտեմբերի սկզբին։
Տևողությունը Դասընթացի յուրաքանչյուր փուլի տևողությունը 3 ամիս է՝ շաբաթական 2 դաս պարբերականությամբ․ 1 դասի տևողությունը՝  2 ժամ 15 րոպե։
Արժեքը
  • A1, A2 մակարդակներ՝ ամսական 25 հազ. դրամ* (ամբողջական փաթեթի դեպքում՝  69 հազ. դրամ)
  • B1, B2 մակարդակներ՝ ամսական 27 հազ. դրամ* (ամբողջական փաթեթի դեպքում՝ 75 հազ. դրամ):
  • C1 մակարդակ՝ ամսական 29 հազար դրամ* (ամբողջական փաթեթի դեպքում՝ 81 հազ. դրամ):

*Մինչև սեպտեմբերի 25-ը դիմելու դեպքում առաջին ամսվա համար կգործի 20% զեղչ:

Ովքեր են վարում Դասավանդման բազմամյա փորձ ունեցող որակավորված մասնագետներ։

ԳՐԱՆՑՎԵԼ


Մեթոդներն ու մոտեցումները

Գործնական դասընթացները զերծ են քերականահեն ուսուցումից և կանցկացվեն ինտերակտիվ մոտեցմամբ ու լեզվի իրավիճակային ուսուցման մեթոդով։ Բոլոր մակարդակների դեպքում հիմնական շեշտադրությունը կդրվի լեզվի յուրացման չորս հիմնական հմտությունների (խոսել, կարդալ, գրել, լսել) հավասարակշռված ուսուցմամբ հաղորդակցական կարողությունների ձևավորման ու զարգացման վրա:

EduLab-ի անգլերենի դասընթացների առավելություններից է դասավանդման ընթացքում բացառապես անգլերենի կիրառումով խմբերի առկայությունը։

Դասընթացների վերջնարդյունքները  cursor4

Դասընթացի ավարտին սովորողը, ըստ մակարդակի, կունենա․

  • A1 – առօրյա հիմնական իրավիճակներում տարրական հաղորդակցության ապահովման հնարավորություն։ 
  • A2 – քերականական և բառապաշարի բազային շերտի ապահովում, հաղորդակցության հնարավորության ընդլայնում։ (Կարող է հաղորդակցվել պարզ, առօրեական խնդիրների շուրջ, ներկայացնել առաջին անհրաժեշտության պահանջմունքներին առնչվող հարցերը)։
  • B1 – քերականական հիմնական կառույցների և բառապաշարի տիրապետման ընդլայնում, լսելու, հասկանալու և պատասխանելու ունակության զարգացում։ (Կարող է հասկանալ աշխատավայրում, ուս․ հաստատությունում և այլուր կամ ճամփորդելիս լսվող խոսքի հիմնական իմաստը, կապակցված մտքեր արտահայտել ծանոթ թեմաների վերաբերյալ, պարզ կերպով վերացական դատողություններ անել)։
  • B2 – քերականական հիմնական կառույցների և բառապաշարի տիրապետման ընդլայնում, ընթերցելու, ընթերցածն ընկալելու, ազատ լսելու, հասկանալու և պատասխանելու ունակության զարգացում։ (Կարող է հասկանալ բարդ տեքստերի հիմնական միտքը՝ ներառյալ մասնագիտական թեմաներով, բավականին սահուն և հանպատրաստից հաղորդակցվել լեզուն կրողների հետ՝ առանց երկուստեք լարվածության, ամենատարբեր թեմաների մասին կազմել հստակ, մանրամասն տեքստ և բացատրել թեմային առնչվող խնդրի մասին իր տեսակետը)։

Ինչպես մասնակցել

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ պատասխանելով այդտեղ նշված հարցերին կամ զանգահարել 077 55 60 08; 044 65 60 08 հեռախոսահամարներով։

Leave a Reply

Your email address will not be published.