«Արտասահմանում ուսանելու առավելություններն ու դժվարությունները» թեմայով անվճար թրեյնինգ

Ինչու՞ սովորել դրսում՝ լավ կրթություն ստանալու հաշվարկված նպատա՞կ, թե երկրից դուրս գալու ինքնանպատակ ցանկություն։ Ի՞նչ առավելություն կտա ձեզ արտասահմանյան կրթությունը, և ինչպե՞ս լավագույնս օգտվել այդ առավելություններից։ Իսկ կարելի՞ է արդյոք հասնել այդ առավելություններին առանց արտասահման մեկնելու։ Ի՞նչ դժվարություններ կարող են լինել արտասահմանում ուսանող դառնալու ճանապարհին և սովորելու ընթացքում․ որո՞նք են դրանց հաղթահարման ուղիները։

Այս հարցերին պատասխանելու և արդյունավետ լուծումներ գտնելու համար ArmScoop EduLab-ը և #LOFT-ը համատեղ հրավիրում են հուլիսի 18-ին մասնակցելու սեմինար-քննարկման, որն անցկացվում է «StudyAbroad» ամառային դպրոցին ընդառաջ։ Սեմինարի ընթացքում իրենց փորձը կներկայացնեն և մասնակիցների հարցերին կպատասխանեն Նյուքասլի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտներ Գայանե Աթոյանը և Դիանա Նազարյանը։

Երբ՝ հուլիսի 18, 19։00
Որտեղ՝ «Լոֆթ» կենտրոն, Մոսկովյան 3
Գրանցման հղում՝ https://goo.gl/forms/KkEo3PnYrtE5M1zD3
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 16
Լեզուն՝ հայերեն
Մասնակցությունն անվճար է:

Leave a Reply

Your email address will not be published.