Աշխատանք | ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ

Պաշտոնի անվանումը ՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ

Սկիզբը՝ Սեպտեմբերի 10, 2017թ.

Պահանջվող գիտելիքները և հմտությունները

  • Բարձրագույն կրթություն
  • Պաշտպանության, անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտներում պետական ծառայության կամ միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձ
  • Պաշտպանության ոլորտի օրենսդրությանը և հայեցակարգային փաստաթղթերին տիրապետում
  • Վերլուծական կարողություններ
  • Պլանավորման և ժամանակի կառավարման ունակություններ
  • Գործընկերների հետ կապեր ստեղծելու և պահպանելու կարողություն
  • Հաղորդակցման, միջանձնային հարաբերությունների, թիմային աշխատանքի հմտություններ
  • Հայերենի բանավոր և գրավոր գերազանց, անգլերենի և ռուսերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն
  • Համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ

Փորձագետի պարտականությունները

  • աջակցել Հանձնաժողովի նախագահին պաշտպանության և անվտանգության ոլորտներում խորհրդարանական դիվանագիտության իրականացման գործում,
  • ուսումնասիրել, վերլուծել և Հանձնաժողովի նախագահին ներկայացնել համապատասխան միջազգային կառույցների (այդ թվում ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում) զեկույցների վերաբերյալ առաջարկություններ,
  • նախապատրաստել տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
  • մշակել Հանձնաժողովի գործունեության և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության գործողությունների ծրագրեր,
  • մասնակցել պաշտպանության և անվտանգության ոլորտներում օրենսդրության և միջազգային պայմանագրերի կատարման նկատմամբ մշտադիտարկմանը և խորհրդարանական վերահսկողությանը,
  • իրականացնել խորհրդարանական լսումների նախապատրաստական աշխատանքներ,
  • նախապատրաստել հարցումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց, հետևել պատասխանների ստացման ժամկետներին,
  • մասնակցել աշխատանքային խմբերի աշխատանքներին և աջակցել Հանձնաժողովի նախագահին խմբի աշխատանքների համակարգման գործում,
  • մասնակցել կազմակերպության տարբեր հանդիպումների, միջոցառումների, նախաձեռնությունների, քննարկումների,
  • մասնակցել մշտական հանձնաժողովների հրապարակային նիստերին,
  • ամփոփել, վերլուծել և Հանձնաժողովի նախագահին ներկայացնել տեղեկատվություն՝ քաղաքացիների և շահագրգիռ կազմակերպություններից Հանձնաժողովի անունով ստացված դիմումների և նամակների վերաբերյալ, Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ մասնակցել քաղաքացիների ընդունելություններին,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալ անհրաժեշտ տեղեկություններին ու նյութերին:

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) applications.dsc@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2017 թ.-ի օգոստոսի 10-ը:

Leave a Reply

Your email address will not be published.