Ընդունելություն ամառային դպրոցում | «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոն

«Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնը ամառային դպրոցական ծրագիր է, որտեղ ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն կունենան կրթվելու և վերապատրաստվելու մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության հիմնարար արժեքների գնահատմանն ուղղված համակարգված ծրագրով։ Տարբեր ոլորտների լավագույն մասնագետների հետ հանդիպումներն ու շփումները աշակերտներին հնարավորություն կտան բարձրացնել իրենց իրավագիտակցության մակարդակը և զարգացնել աշխարհայացքը:

Ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցների համար կազմակերպվելու են ուսուցողական այցեր տարբեր պետական հաստատություններ, առաջատար հայկական և միջազգային կազմակերպություններ, հանդիպումներ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, հասարակական և քաղաքական հայտնի գործիչների, ճանաչված մտավորականների և արվեստագետների հետ:

Կրթական ծրագրի ավարտին շրջանավարտները կստանան հավաստագրեր «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի կողմից, ինչպես նաև կստեղծվի դպրոցի շրջանավարտների միություն, որտեղ շրջանավարտները հնարավորություն կունենան ներգրավվել «Զարթոնք» կենտրոնի հետագա ծրագրերում՝ թե՛ ՀՀ-ում և թե՛ ԱՄՆ-ում:

Ընդհանուր դրույթներ

  • ծրագիրը նախատեսված է 25 ավագ դպրոցի աշակերտների համար
  • մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցների միջոցով
  • ծրագիրը տևելու է 40 օր՝ շաբաթական 3 անգամ, 3-ական ժամով
  • դպրոցը կանցկացվի «Զարթոնք» կենտրոնի գրասենյակում (հասցե՝ Բաղրամյան 20)
  • աշխատանքային լեզուն հայերենն է
  • ճաշի ընդմիջումներ՝ նախատեսված բոլոր աշակերտների համար
  • ուսուցողական այցերը մասնակիցների համար կրում են պարտադիր բնույթ
  • ավելի քան 10% բացակայությունների դեպքում մասնակիցները կստանան ազատ ունկնդրի կարգավիճակ և կզրկվեն ավարտական հավաստագիր ստանալու հնարավորությունից

Ամառային դպրոցն անվճար է․ բարեգործական ներդրումների շնորհիվ կրթական կենտրոնի մասնակցության վարձի գումարը ամբողջությամբ արդեն վճարված է բոլոր աշակերտների համար:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 23-ն է: Այդ ժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն ընդունվի:

Լրացնել հայտադիմումը

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել.
Հեռ. +374 44 044 140
Էլ. հասցե՝ zartonkcenter@gmail.com

Leave a Reply