Գիտաժողովի հրավեր․ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները»

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2017 թվականի սեպտեմբերի 14-17-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը*:


2016թ. սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում կազմակերպված «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ։

Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան՝ բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

  • Գիտաժողովի ոլորտները՝ հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն և այլն):
  • Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
  • Գիտաժողովին ներկայացվող զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին։

Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին համապատասխանող առանձին նյութերի ժողովածուի տեսքով։

Գիտաժողովի աշխատանքներին ներկայացվող պահանջներին ծանոթացեք այստեղ։


Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. հուլիսի 15-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել artsakhrecognition@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև՝

  • զեկուցումը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը կազմակերպվելու է անվճար:


Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր,
Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս,
ի.գ.թ. Ավետիք Համլետի Հարությունյան
Հեռ. (+374) 97 277 770, էլ. փոստ. avetiq.hh@gmail.com:

Leave a Reply

Your email address will not be published.