«Մարդու իրավունքների ամառային դպրոց» | երիտասարդ իրավաբանների համար

«Հոդված 3» ակումբը հայտարարում է «Մարդու իրավունքների ամառային դպրոց»-ի ընդունելություն։ Ամառային դպրոցը նախատեսված է երիտասարդ իրավաբանների համար (իրավաբանության ֆակուլտետի 3-4-րդ կուրսի ուսանողներ և նորավարտներ):

Երբ․ հուլիս 7 –  օգոստոս 2-ը ներառյալ
Ժամանակացույց․ շաբաթական 3 անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 13։00-16։00
Որտեղ․ «Հոդված 3» ակումբ, Թումանյան  26 ա
Դիմելու վերջնաժամկետ՝ հունիսի 28

Ամառային դպրոցն անվճար է։

ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ


Ամառային դպրոցը հիանալի հնարավորություն է՝

  • ծանոթանալու ՀՀ ներպետական և միջազգային իրավական շրջանակին՝ մարդու իրավունքների ու հակախտրականության համատեքստում,
  • հանդիպել հայտնի իրավապաշտպանների ու գործող իրավաբանների և լսել նրանց պատրաստած դասախոսությունները՝ պրակտիկ օրինակների, իրականացված հետազոտությունների և միջազգային լավագույն փորձի ներկայացմամբ,
  • կատարել ուսումնական այցեր դատարաններ, մասնակցություն հայտնի դատաքննություններին, հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների ծանոթացում հոգեկան առողջության նոր կենտրոնի փորձի ուսումնասիրությամբ, հանդիպում խոշտանգումների ենթարկված անձի հետ, քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների քննարկում և այլ գործնական, ուսանելի հանդիպումներ-այցելություններ,
  • դիտել իրավաբանական պրակտիկային վերաբերող համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմեր,
  • կատարել գործնական աշխատանք՝ այդ թվում մասնակցելով իրական դատական գործի հիմքով կազմակերպված դատախաղին։

Դասընթացի հավելյալ մանրամասներին և դասացուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։


Ուշադրություն՝

  • Տեղերը սահմանափակ են
  • 90% և ավելի հաճախություն ապահոված մասնակիցներին կտրամադրվի վկայական
  • Երեք անընդմեջ բացակայության դեպքում մասնակցությունը դասընթացին կկասեցվի

 

Leave a Reply

Your email address will not be published.