Պարսկերենի գործնական դասընթաց | Մեղրի • Ագարակ

EduLab ուսումնական կենտրոնը Մեղրիի համայնքապետարանի հետ համագործակցությամբ Մեղրի և Ագարակ քաղաքների բնակիչներին հրավիրում է մասնակցելու պարսկերենի գործնական դասընթացների (սկսնակ և տարրական մակարդակ)։ Դասընթացավար՝ Լևոն Միրզոյան (ք․ Մեղրի)։

Դասընթացի անցկացման նպատակն է Իրանի Իսլամական Հանրապետությանը սահմանակից Մեղրիի համայնքի բնակիչներին հնարավորություն տալ սովորել պարսկերեն (կամ զարգացնել նախնական իմացությունը), ձեռք բերել լեզվական ամբողջական ու կայուն գիտելիքներ և դրանք առօրյա-գործնական զանազան իրավիճակներում կիրառելու հմտություններ։

Դասընթացները կանցկացվեն Մեղրի և Ագարակ քաղաքներում առանձին խմբերով՝ յուրաքանչյուր խմբում մինչև 6 մասնակցով։ 

Դասընթացավար՝ Լևոն Միրզոյան

Ե՞րբ 

Դասընթացները կմեկնարկեն հունիսի սկզբին (օրերը հավելյալ կնշվեն)։

Տևողությունը

4 ամիս՝ շաբաթական 3 դաս պարբերականությամբ․ 1 դասի տևողությունը՝  1 ժամ 30 րոպե։ 

Արժեքը

Ամսական ֏8 հազար (֏29 հազար` ամբողջական փաթեթը նախապես ձեռք բերելու դեպքում):

Գործնական դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա

  • առօրյա-գործնական զանազան իրավիճակներում կարողանալ ճիշտ և վստահ հաղորդակցվել պարսկերենով, մասնավորապես ճամփորդելիս, առևտրի, տուրիզմի, գործարար և այլ ոլորտներում,
  • սովորել պարսկերեն 600 ամենագործածական բառերն ու արտահայտությունները և ակտիվորեն կիրառել խոսքում,
  • յուրացնել պարսկերենի գրային համակարգը, քերականական հիմնական կառույցները,
  • կարդալ ու հասկանալ առօրյա-գործնական հիմնական իրավիճակներում (տրանսպորտ, շուկա, ծառայություններ և այլն) հանդիպող պարսկերեն գրվածքների հիմնական իմաստը։

Դասընթացի 4-ամսյա առաջին փուլը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները հնարավորություն կունենան նաև խորացնելու պարսկերենի իմացությունը հաջորդ փուլում։


Դասընթացի մասնակցության համար գրանցվելու համար և հավելյալ հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել 077 412 449 հեռախոսահամարով (Լևոն Միրզոյան)։

Leave a Reply