ISET Economics բակալավրի կրթական ծրագիր. ֆինանսներ և հասարակական քաղաքականություն | Վրաստան

Ծրագրի մասին

Թբիլիսիի պետական համալսարանին կից գործող Էկոնոմիկայի միջազգային դպրոցը (ISET) հայտարարում է տնտեսագիտության  բակալավրի  ծրագիր, որի համար դիմումների ընդունումն արդեն բաց է: Ծրագիրն անցկացվում է անգլերեն լեզվով:

Բակալավրի այս ծրագիրը ուսանողները կանցնեն Թբիլիսիի պետական համալսարանի ժամանակակից 7-հարկանի կրթական կենտրոնում, որը տեղակայված է քաղաքի կենտրոնում: Բարձրակարգ ուսուցում ապահովելու նպատակով ծրագիրը մատուցվում է միջազգային դասախոսական կազմի և արևմուտքում վերապատրաստված վրացի դասախոսների կողմից: Կրթական ծրագիրը արտացոլում է Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի լավագույն տնտեսագիտական ծրագրերը:

Ֆինանսների և հասարակական քաղաքականության ոլորտում ստացած մասնագիտությունը հնարավորություն է տալիս ուսանողներին՝ իրենց կարիերան ծավալելու տնտեսագիտական ուսումնասիրությունների, քաղաքագիտական վերլուծությունների, կոմերցիոն բանկային գործունեության, ֆինանսական շուկաների, ապահովագրության, բիզնեսի և քաղաքական խորհրդատվությունների ծառայությունների բնագավառներում։

Կրթավճար և ֆինանսական աջակցություն

  • Կրթավճարը կազմում է 3,000 ԱՄՆ դոլար:
  • Կրթաթոշակներ․ հայ ուսանողները կարող են օգտվել կրթաթոշակներից, որոնք կարող են կազմել կրթավճարի մինչև 60 %-ը:
  • Ուսանողական թոշակլավագույն ուսանողների համար նախատեսված են ամենամսյա ուսանողական թոշակներ՝ կախված առաջադիմությունից:
  • Կեցության ծախսերը․  հայ ուսանողները կարող են օգտվել կեցության ծախսերի սուբսիդավորումից՝ ուսուցման ողջ ընթացքում բնակվելով ԹՊՀ-ի հանրակացարաններում կամ ISET–ի վարձակալությամբ տրվող բնակարաններում։

Կարիերայի գերազանց հեռանկարներ

  • Մեկ ամբողջ կիսամյակ անցկացնել  արտասահմանում․ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու ISET-ի հետ համագործակցող՝ Արևմտյան Եվրոպայի համալսարանների կողմից կազմակերպվող ուսանողների փոխանակման ծրագրերին:
  • Մուտք գործել աշխատանքային շուկա՝ արդեն իսկ փորձ ունենալով․ ուսանողները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել առաջատար մասնավոր բանկերում, միջազգային ֆինանսական կազմակերպություններում և ՈԱԿ-ներում, Վրաստանի պետական գործակալություններում և բիզնես  ընկերություններում: ISET-ի նվիրված աշխատակազմը և թվով 300 շրջանավարտները կօգնեն ձեզ աշխատանքի փնտրման գործընթացում:
  • Շարունակել կրթությունը արտերկրում․ ISET-ը հպարտանալու առիթներից մեկն այն է, որ կրթօջախի շրջանավարտները հաջողությամբ աշխատանք են գտնում աշխարհի հեղինակավոր կենտրոններում, ինչպիսիք են՝ Չիկագոյի, Նյու Յորքի, Ստենֆորդի, Փենսիլվանիայի, Լեսթերի, Վարվիքի, ՄաքԳիլի համալսարանները, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Փենսիլվանիայի պետական համալսարանը և այլն: ISET-ի շուրջ 34 շրջանավարտ ներկայումս շարունակում է իր ուսումը ասպիրանտուրայում ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում՝ օգտվելով ամբողջական կրթաթոշակներից և ուսանողական թոշակներից։

ISET-ում տնտեսագիտություն ուսանելու առավելությունները

ISET-ում տնտեսագիտություն ուսանելը հնարավորություն կտա՝

  • մարտահրավեր նետել ինքներդ ձեզ և ապագա գործատուներին՝ ապացուցելու ձեր տոկունությունն ու արագ սովորելու ընդունակությունները,
  • ուսումնասիրել ժամանակակից տնտեսագիտության և ֆինանսների տեսությունը, կիրառել այն աշխատանքում և ուսումնասիրություններ կատարելիս,
  • զարգացնել վերլուծական ունակություններ, որոնք ձեզ պետք կգան ցանկացած աշխատանքում և մշտապես փոփոխվող պայմաններում,
  • սովորել աշխատել վիճակագրական տվյալների և թվերի հետ, հասկանալ միտումները և կատարել ճշգրիտ կանխորոշումներ,
  • գերազանց տիրապետել անգլերենին, ձեռք բերել հաղորդակցվելու և ներկայացնելու ունակություններ, առավել ռացիոնալ օգտագործել ժամանակը և զարգացնել աշխատանքային էթիկան,
  • դառնալ ISET-ի մեծ ընտանիքի անդամը:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հայ ուսանողների համար

  • Միջազգային ուսանողները պետք է գրանցվեն առցանց, հետևյալ հղումով,
  • ISET–ի ներկայացուցիչը կկապվի ձեզ հետ՝ տրամադրելու հետագա տեղեկատվություն և օգնելու ձեզ ծրագրում ներգրավվելու գործընթացում,
  • ISET–ն իր աջակցությունն է առաջարկում Վրաստանի կառավարության կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերի թարգմանության և նոտարական հաստատման հարցում, ինչպես նաև հոգում է ուսանողների վիզաների ստացման հետ կապված հարցերը (անհրաժեշտության դեպքում):

Դիմե՛ք հիմա՝ http://applications.iset.ge/BA/

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 20, 2017 թ.

Էլ․ փոստ՝ admissionsBA@iset.ge
Հեռ.՝+995 (322) 507 177, ներքին համարը՝104:

Leave a Reply