Արարատյան բակալավրիատ | Ուսուցչի մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիր

Շարունակվում է ուսուցիչների ներգրավումը Արարատյան բակալավրիատի ուսուցչի մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրում։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 10-ը։

Ծրագրին կարող են դիմել այն անձինք, որոնք՝

• ունեն մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մանկավարժական ստաժ,
• դասավանդում են հետևյալ առարկաներից մեկը՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն,
• սովորում են մագիստրատուրայի վերջին կուրսում՝ նշված առարկաներից որևէ մեկի մասնագիտացմամբ՝ մանկավարժական որակավորման հնարավորությամբ։

Ծրագիրն անվճար է։ Մասնակիցների ներգրավումը ծրագրում կատարվելու է երեք փուլով՝ դիմում-հայտի լրացում և ուղարկում, առարկայական թեստավորում և հարցազրույց։ Ներգրավման ընթացակարգին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Արարատյան բակալավրիատի ուսուցչի մասնագիտական զարգացման ծրագրին մասնակցելու դիմում-հայտը հասանելի է այստեղ (անհրաժեշտ է դիմում-հայտը ներբեռնել, լրացնել և ուղարկել abteachers@ayb.am էլ․ փոստի հասցեով

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների առարկայական քննություններին նախապատրաստվելու ամբողջական ուղեցույցները՝ ըստ առարկաների․

Արարատյան բակալավրիատը (ԱԲ) հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ աշակերտներին։

Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ Անգլիայի Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published.