7-օրյա դասընթացների մասնակցության հրավեր | ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ C, տուբերկուլոզ․ փոխանցման ուղիներ, կանխարգելում, բուժում

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն հրավիրում է  մասնակցելու 7-օրյա դասընթացների հետևյալ թեմաներով՝

  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ՝ փոխանցման ուղիներ, կանխարգելում, բուժում,
  • Հեպատիտ C՝ փոխանցման ուղիներ, կանխարգելում, բուժում,
  • Տուբերկուլոզ՝ փոխանցման ուղիներ, կանխարգելում, բուժում,
  • Խարան, խտրականություն, ադվոկացիա, մարդու իրավունքներ:

Մասնակցության պարտադիր պայման է, որ մասնակիցը լինի 20-35 տարեկան և միանա ՀԿ-ի կողմից իրականացվող առնվազն 6 հասարակական ակցիաների, որոնք պլանավորվում են իրականացվել դասընթացների ավարտից սկսած մեկ տարվա ընթացքում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է viken@europe.com  էլ. հասցեին ուղարկել հայտատուի կողմից լրացված մասնակցության դիմում-հայտը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ.-ի մարտի 27-ը:

Մասնակիցները 7-օրյա դասընթացներից և հասարակական ակցիաներին մասնակցելուց հետո կստանան հավաստագրեր, ինչը թույլ կտա նրանց հետագայում վերոնշյալ թեմաների վերաբերյալ հանդես գալ ադվոկացիոն նախաձեռնություններով: Հարցերի դեպքում զանգահարել՝ (+374 94) 99 77 59 (+374 91) 05 13 14։

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն հիմնադրվել է  2006թ.-ին՝ նպատակ ունենալով բարելավել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակը, կանխել ՄԻԱՎ-ի, թմրամոլության և սեռավարակների տարածումը, ինչպես նաև վերափոխել հասարակության ոչ խտրական վերաբերմունքը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ: 

Leave a Reply

Your email address will not be published.