ՈՒՐՈՒՐ 3.0 | Անօդաչու թռչող սարքերի կառավարման և տեխնիկական սպասարկման դասընթացի ընդունելություն

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը և «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունը համատեղ կազմակերպում են դասընթացներ անօդաչու թռչող սարքերի կառավարման և տեխնիկական սպասարկման թեմաներով։

Դասընթացի մասնակիցները կանցնեն ինտենսիվ գործնական պարապմունքներ և կստանան անհրաժեշտ տեսական գիտելիքներ։ Հաջողությամբ ավարտողները.

  • կկարողանան կառավարել բազմապտուտակ, թևավոր և հիբրիդ անօդաչու սարքերի (copters/drones, fixed wing, hybrid) թռիչքներ՝ ավտոմատ, կիսա֊ավտոմատ և մեխանիկական,
  • ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ դրանք հավաքելու, անսարքությունները հայտնաբերելու և վերացնելու համար,
  • կստանան համապատասխան որակավորումը հաստատող հավաստագիր։

Հմտությունները կարող են կիրառվել թե ռազմական (օրինակ՝ սահմանի մշտադիտարկում), թե քաղաքացիական պայմաններում (նկարահանման աշխատանքներ, բեռնափոխադրում, հսկվող տարածքների մշտադիտարկում, ԱԹՍ խմբակներում դասավանդում, աշխատանք Ինստիգեյթ Ռոբոտիքսում և այլն)։

Դասընթացը կազմակերպվում է 3 փուլով՝ յուրաքանչյուրը 1 ամիս տևողությամբ, շաբաթական 2 անգամ հաճախությամբ։ Մեկնարկը՝ 2017թ. ապրիլի 4-ից։

Դասընթացները վճարովի են։ Պարտադիր զինվորական ծառայությանը պատրաստվողների համար նախատեսվում են զեղչեր։

Ինչպես դիմել

Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) info@instigate.training էլ․ փոստին՝ վերնագիր տողում նշելով «ԱԹՍ դասընթաց»: Դիմումներն ընդունվում են մինչև 2017 թ. ապրիլի 2-ը։, ժ. 18:00։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (374 10) 060464700 (ներքին 1016)։

Leave a Reply

Your email address will not be published.