Թուրքերենի ինտենսիվ դասընթաց | բազային մակարդակ


t-banner-1

ArmScoop EduLab հրավիրում է մասնակցելու ժամանակակից թուրքերենի ինտենսիվ գործնական դասընթացի (բազային մակարդակ)։ Մասնակցության համար թուրքերենի նախնական իմացությունը պարտադիր չէ։

Թուրքերենին մասամբ (բազային մակարդակով) տիրապետողների համար ArmScoop EduLab-ն առաջարկում է թուրքերենի խորացված դասընթաց (մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ե՞րբ cursor4
Դասընթացը կմեկնարկի 2017 թվականի փետրվարի սկզբին (օրը հավելյալ կնշվի
Տևողությունըcursor4
2 ամիս՝ շաբաթական 2 դաս պարբերականությամբ․ 1 դասի տևողությունը՝  2 ժամ 15 րոպե։ 
Ո՞վ է վարումcursor4
Դասավանդման բազմամյա փորձ ունեցող թուրքագետ։
Արժեքըcursor4
Ամսական ֏25 հազար (֏50 հազար` ամբողջական փաթեթի համար):

Ինտենսիվ դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա

  • սովորել թուրքերեն 500 ամենակիրառելի բառերը,
  • յուրացնել թուրքերենի քերականական հիմնական կառույցները,
  • հասկանալ ու բացատրվել խոսակցական թուրքերենով,
  • կարդալ ու հասկանալ թուրքական ԶԼՄ-ները։

Դասընթացը կանցկացվի 5-7 հոգանոց խմբերով։ Յուրաքանչյուր հանդիպում կտևի 2 ժամ 15 րոպե։ Դասընթացի անցկացման տեղը հավելյալ կնշվի։


Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է info.armscoop@yahoo.com էլ. փոստի հասցեով ուղարկել նամակ (վերնագրում նշելով՝ Բազային թուրքերեն, և նամակում գրելով մասնակցի անունը, ազգանունը և հեռախոսահամարը) կամ զանգահարել 077 55 60 08 հեռախոսահամարով։

Leave a Reply