ArmScoop EduLab-ը հրավիրում է մասնակցելու ժամանակակից թուրքերենի ինտենսիվ գործնական դասընթացի (խորացված մակարդակ)։ Մասնակցության համար անհրաժեշտ է թուրքերենի բազային իմացություն։ Իմացության մակարդակը նախապես կստուգվի գրավոր թեստի միջոցով։
Թուրքերենին չտիրապետողների կամ այդ լեզվից միայն նախնական տարրական գիտելիքներ ունեցողների համար ArmScoop EduLab-ն առաջարկում է թուրքերենի բազային դասընթաց (մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ)։
Ո՞վ է վարում
Վարուժան Գեղամյան՝ դասավանդման բազմամյա փորձ ունեցող թուրքագետ։ |
---|
Ինտենսիվ դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա.
- սովորել թուրքերեն հիմնական բառամթերքը,
- թուրքերենով շփվել առօրյա-գործնական իրավիճակներում (գործարարություն, ծառայություններ, զբոսաշրջություն),
- վարել գործնական նամակագրություն թուրքերենով,
- կարդալ, հասկանալ և թարգմանել հանրային-կենցաղային բովանդակությամբ թուրքերեն տեքստերի մեծամասնությունը,
- կարդալ, հասկանալ և թարգմանել թուրքական ԶԼՄ-ները (ինքնուրույն կողմնորոշվել թուրքական լրատվահոսքում),
- աշխատել պատմական և գրական թուրքերեն գործերի հետ։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները նաև.
կունենան երեք առանձին դաս՝ նվիրված տարածաշրջանային քաղաքականությանը, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտություններին, կհանդիպեն լեզվակիր դասախոսի հետ։
Դասընթացը կանցկացվի 5-7 հոգանոց խմբերով։ Յուրաքանչյուր հանդիպում կտևի 1 ժամ 30 րոպե։ Դասընթացի անցկացման տեղը հավելյալ կնշվի։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է info.armscoop@yahoo.com էլ. փոստի հասցեով ուղարկել նամակ (վերնագրում նշելով՝ Խորացված թուրքերեն, և նամակում գրելով մասնակցի անունը, ազգանունը և հեռախոսահամարը) կամ զանգահարել 077 55 60 08 հեռախոսահամարով։