Ընտրանի | 5 անվճար հարթակ օտար լեզուներ սովորելու համար

Խաչատուր Աբովյանի՝ «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» հայտնի ասույթն այսօր առավել քան արդիական է: Գաղտնիք չէ նաև, որ մասնագիտական հաջողություններ գրանցելու համար առնվազն մեկ օտար լեզվի իմացությունը պարտադիր է: ArmScoop-ն առանձնացրել և ներկայացնում է օտար լեզուներ սովորելու համար լավագույն 5 անվճար առցանց հարթակները: Դրանցից յուրաքանչյուրն ունի ուսուցման իր մեթոդաբանությունն ու առանձնահատկությունները: Գտե՛ք Ձեզ հարմար հարթակը և սկսեք ուսումնասիրել առաջարկվող լեզուներից ցանկացածը:

EduLab-ի անգլերեն, գերմաներեն և թուրքերեն դասընթացների մանրամասներին ծանոթանալու համար զանգեք 077 55 60 08 հեռ. կամ գրեք info.armscoop@gmail.com էլ. փոստին:

foreign languages_img


Memrise

Օտար լեզու յուրացնելիս՝ վաղ թե ուշ առաջ է գալիս բառերն ու արտահայտությունները հնարավորինս լավ հիշելու խնդիրը: Memrise-ն այս առումով յուրահատուկ հարթակ է, որն օգտագործում է հիշողության հետ աշխատելու ամենից առաջադեմ տեխնոլոգիաները, որպեսզի օգտատերերը տեղեկությունը յուրացնեն ավելի արդյունավետ և արագ:

Memrise հարթակն ունի ևս մեկ առանձնահատկություն. Այստեղ կարելի է ընտրել ոչ միայն 100-ից ավել հասանելի լեզուներից մեկը, այլև` այլ դասընթացներ ամենատարբեր ոլորտներից, որոնց թիվն անցնում է 6000-ը: Կայքը գործում է անվճար: Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ`  Android OS և IOS օպերացիոն համակարգերում:

Ուսանելու հասանելի լեզուներն են՝ 100-ից ավել լեզու, ներառյալ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն, չինարեն, ճապոներեն, կորեերեն, իտալերեն, հոլանդերեն, շվեդերեն, ռուսերեն, արաբերեն և այլն:

memrise


Busuu.com

Busuu.com օտար լեզուներ սովորելու հարթակը ստեղծել են 2 երիտասարդ, որոնք վարժ խոսում են 3 լեզվով և սովորում են չորորդը: Հեղինակների խոսքերով նրանց նպատակն էր ստեղծել լեզուներ սովորելու այլընտրանքային տարբերակ, որը հետաքրքիր է և դյուրին: Կայքից օգտվող յուրաքանչյուր անդամ ոչ միայն սովորեղ է, այլ նաև ուսուցիչ, որն օգնում է օտարներին յուրացնել իր լեզուն: Կայքի հիմնական բովանդակությունն անվճար է, սակայն գոյություն ունի նաև պրեմիում կարգավիճակ, որն ամսական արժե 5,41€: Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ` Android OS և IOS օպերացիոն համակարգերում:

Ուսանելու հասանելի լեզուներն են՝ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն, պորտուգալերեն, լեհերեն, թուրքերեն, արաբերեն, ճապոներեն, չինարեն և անգլերեն:

busuu


LinguaLeo

LinguaLeo կայքը հիմնված է լեզու սովորելու խաղային մեթոդի վրա: Առկա է տեսանյութերի, ձայնագրությունների և տեքստային նյութերի մեծ բազա: Գրանցումից հետո օգտատերը պետք է ինքնուրույն ընտրի լեզվի իր մակարդակը և ժամանակը, որը նա պատրաստ է տրամադրել կայքում ամեն օր անցկացնելու և լեզուն ուսանելու համար: Այս տվյալների հիման վրա ստեղծվում է զարգացման աղյուսակ, որն անուղղակիորեն ցույց է տալիս վարժությունների արդյունավետությունը: Կայքը գործում է անվճար հիմունքներով, այնուամենայնիվ, «ոսկե կարգավիճակ» ձեռք բերելն ու ավելի լայն հնարավորություններից օգտվելն արժե 4,99$ երեք ամսվա համար և 11,49$` ամբողջ տարվա համար: Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ` Android OS և IOS օպերացիոն համակարգերում:

Ուսանելու հասանելի լեզուն՝ անգլերենն է:

lingualeo


DuoLingo 

DuoLingo անվճար ծրագիր է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին սովորել մի շարք օտար լեզուներ։ Ծրագիրն անվճար է, հնարավորություն է տալիս հանձնել արտոնագրված թեստեր (արդեն վճարովի է)։ Գործում է ինչպես համակարգչի, այնպես էլ` Android OS և IOS օպերացիոն համակարգերում: Duolingo կայքի արդյունավետությունը հիմնված է վիճակագրությունների վերլուծության վրա:

Ուսանելու հասանելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պորտուգալերեն, հոլանդերեն, իռլանդերեն, դանիերեն, շվեդերեն, ռուսերեն, լեհերեն, թուրքերեն, նորվեգերեն, եբրայերեն, ուկրաիներեն, ուելսերեն, վիետնամերեն:

duolingo


Poliglot

Դմիտրիյ Պետրովը ռուս պոլիգլոտ է, համաժամանակյա թարգմանիչ: Նա համոզված է, որ յուրաքանչյուր լեզու սովորելու համար բավարար է 2 շաբաթ: 16 ժամում կարելի է սովորել լեզվի հիմունքները, աշխատել արտասանության վրա և սովորել ճիշտ գրել: Իր մեթոդը նա փորձարկել է հարյուրավոր մարդկանց հետ և արդյունքներն ավելի քան տպավորիչ են: Դմիտրիյ Պետրովն իր կայքում առաջարկում է տեսանյութերի միջոցով 16 ժամում սովորել հասանելի լեզուներից մեկը՝ միանգամայն անվճար:

Ուսանելու հասանելի լեզուներն են՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, չինարեն, իտալերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և հինդի:

poliglot

ArmScoop-ն առաջարկում է ծանոթանալ նաև AdMe.ru-ի կազմած` օտար լեզուներ սովորելու համար նախատեսված օգտակար հարթակներին:

Leave a Reply

Your email address will not be published.