Լրագրողական դասընթացների կրթաթոշակային ծրագիր․ Նիդերլանդներ

RNTC-scholarshipՆիդերլանդների կրթաթոշակային ծրագրի (Netherlands Fellowship Programme, NFP) շրջանակներում 50 զարգացող երկրների քաղաքացիներին կրթաթոշակներ են շնորհվում Ռադիո Նիդերլանդների ուսումնական կենտրոնում (RNTC) լրագրողական դասընթացներին մասնակցելու համար։ NFP ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է Նիդերլանդների կառավարության (Արտաքին գործերի նախարարության) կողմից և տնօրինվում է Նիդերլանդների Միջազգային համագործակցության համալսարանական հիմնադրամի (NUFFIC) կողմից։ 

Ծանոթացեք նաև․ Կառավարական միջազգային կրթաթոշակային ծրագրեր (Ամերիկա և Եվրոպա) 

RNTC դասընթացները անգլերեն լեզվով են։ Կրթաթոշակային ծրագրին դիմելիս յուրաքանչյուր ընտրված դասընթացի համար անհրաժեշտ է դիմել դրան համապատասխան «ժամկետային պատուհանի» ընթացքում։ Ընթացիկ ժամկետները (մայիսի 31-հուլիսի 22) նախատեսված են հետևյալ 4 դասընթացներին մասնակցելու համար․

Դրամաշնորհը NFP կրթաթոշակը ներառում է ծրագրի մասնակցի ճանապարհածախսը, վիզայի վճարը (անհրաժեշտության դեպքում), կեցության ծախսերը, դասընթացի վարձավճարը և ապահովագրական ծախսերը։ 
Ովքե՞ր կարող են դիմելկրթաթոշակի հավակնորդը պետք է լինի համապատասխան երկրի քաղաքացի և բնակվի ու աշխատի տվյալ երկրում (Հայաստանը հասանելի երկրների շարքում է)։ Դիմորդների համար տարիքային սահմանափակում չկա։
Ինչպե՞ս դիմել. հավակնորդները պետք է առաջադրվեն իրենց գործատուների կողմից՝ ծրագրին համապատասխանության համար։ Ծրագրին դիմելու կարգին և հավելյալ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։  Հայաստանի քաղաքացիները վիզայի վերաբերյալ հարցերի համար կարող են դիմել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն (Թբիլիսի):
Ե՞րբ դիմելընթացիկ փուլի համար դիմելու վերջնաժամկետը հուլիսի 22ն է։

 

Leave a Reply