MOOC | Մարկետինգը թվային աշխարհում․ Իլինոյսի համալսարան

Illinois university«Մարկետինգը թվային աշխարհում» դասընթացը Coursera հարթակում առաջարկվող՝ ամենաշատ այցելություն ունեցող զանգվածային բաց առցանց դասընթացներից է (MOOC) և արդեն ներգրավել է ավելի քան 100 հազար սովորողի: Անցկացվում է Իլինոյսի համալսարանի (University of Illinois at Urbana-Champaign) առաջատար մասնագետների կողմից։ Դասընթացը մասնակիցներին հնարավորություն է տալիս խորությամբ հասկանալու և պատկերացնելու՝ ինչպես են թվային գործիքները, ինչպես օրինակ, Համացանցը, սմարթֆոնները կամ եռաչափ (3D) տպագրությունը, հեղափոխում մարկետինգային աշխարհը՝ փոխելով ազդեցության հավասարակշռությունը ընկերություններից դեպի սպառողներ։

Տես նաև՝ Մարկետինգի վերլուծություն․ Բերկլիի համալսարան 

Դասընթացին մասնակցության համար նախնական փորձ ունենալը պարտադիր չէ։ «Մարկետինգը թվային աշխարհում» դասընթացը Coursera-ի կողմից անցկացվող՝ ամբողջական մասնագիտացում շնորհող «Թվային մարկետինգ» դասընթացաշարի (5 դասընթաց) մաս է կազմում։

Մեկնարկը․  դասընթացը մեկնարկում է հունիսի 20-ին (հասանելի է նաև ուշ միանալու դեպքում)
Տևողությունը 4 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունըշաբաթական 6-8 ժամ ուսուցում, 10 ժամ ակտիվ նախագծային աշխատանք
Արժեքըանվճար կամ  ամբողջական փաթեթով
Հավաստագրի առկայությունտրվում է, արժեքը՝ $79 
Լեզուն․ անգլերեն

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դասընթացին հնարավոր է մասնակցել երկու տարբերակով՝ անվճար եղանակով, որի դեպքում հասանելի են դասընթացի հիմնական նյութերը, և ձեռք բերելով ամբողջական փաթեթը (արժեքը՝ $79), որը հնարավորություն կտա նաև ձեռք բերել գնահատվող նյութերը, ստանալ ամփոփիչ գնահատական և ստանալ հավաստագիր։ Մանրամասները՝ այստեղ։

Ինչպես մասնակցել դասընթացին

Անհրաժեշտ է գրանցվել coursera հարթակում (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը։ 

Leave a Reply

Your email address will not be published.