Բունդեսթագի միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ հայտերի ընդունում

Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ միասին, բարձր որակավորում ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդներին 5 ամսով հրավիրում է Բեռլին՝ մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին՝ 2017 թ․ մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016 թ․ հունիսի 30-ն է։ Շտապեք օգտագործել գերմանական խորհրդարանական համակարգին տեսականորեն և գործնականում ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը

Մասնակցության պայմանները`

  • ՀՀ քաղաքացիություն
  • հաջողությամբ ավարտված համալսարանական կրթություն (բակալավր, դիպլոմ, մագիստրոս, պետական քննություն կամ ասպիրանտուրա): Բարձրագույն կրթության մասին ապացույցը հիմնավորված դեպքերում կարող է ներկայացվել մինչև 2016 թ. դեկտեմբերի 31-ը:
  • գերմաներենի շատ լավ իմացություն
  • տարիքային սահմանափակում․ դիմել կարող են այն անձինք, որոնք ծնվել են 1987 թվականի մարտի 1-ից հետո:
Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը pdf ձևաչափով անհրաժեշտ է ուղարկել Հայաստանում Գերմանիայի դեսպանության էլեկտրոնային հասցեին՝ info@eriwan.diplo.de։

Փաստաթղթերի ներկայացման կարգին կարող եք ծանոթանալ Գերմանիայի դեսպանության կայքում։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Բունդեսթագի կայք։

Leave a Reply

Your email address will not be published.