ArmScoop EduLab | Թուրքերենի ինտենսիվ դասընթաց


Turkish courseArmScoop
գիտակրթական ցանցը EduLab նախագծի շրջանակներում հրավիրում է մասնակցելու ժամանակակից թուրքերենի դասընթացի հերթական փուլին։ Մասնակցության համար թուրքերենի նախնական իմացությունը պարտադիր չէ։ Դասընթացը կվարեն դասավանդման բազմամյա փորձ ունեցող թուրքագետներ։

 

Ինտենսիվ դասընթացը (24 դաս) մասնակիցներին հնարավորություն կտա

  • սովորել թուրքերեն 500 ամենակիրառելի բառերը,
  • յուրացնել թուրքերենի քերականական հիմնական կառույցները,
  • հասկանալ ու բացատրվել խոսակցական թուրքերենով,
  • կարդալ ու հասկանալ թուրքական ԶԼՄ-ները։

Դասընթացի շրջանակներում մասնակիցները նաև.

  • կունենան երեք առանձին դաս՝ նվիրված տարածաշրջանային քաղաքականությանը, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտություններին,
  • կհանդիպեն լեզվակիր դասախոսի հետ։
Դասընթացը կանցկացվի շաբաթական երեք անգամ՝ 7-10 հոգանոց խմբերով։ Յուրաքանչյուր հանդիպում կտևի 90 րոպե։ Դասընթացը կսկսվի հունիսի վերջին։

Դասընթացը վճարովի է: Ողջ փաթեթը մեկ մասնակցի համար արժե 50 հազար դրամ (մեկ ամսվա կտրվածքով՝ 25 հազար դրամ)։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել նամակ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ armen.martirosyan@armscoop.com (վերնագրում նշելով՝ Turkish Class և նամակում գրելով մասնակցի անունը, ազգանունը և հեռախոսահամարը) կամ զանգահարել 077 55 60 08 հեռախոսահամարով։

EduLab նախագծի շրջանակներում ժամանակակից թուրքերենի առաջին դասընթացները կազմակերպվել են նախորդ տարի՝ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published.