ArmScoop EduLab | Ադրբեջաներենի դասընթաց


Azerbaijani course-2ArmScoop
գիտակրթական ցանցը EduLab նախագծի շրջանակներում հրավիրում է մասնակցելու ադրբեջաներենի ինտենսիվ դասընթացի (բազային մակարդակ

Դասընթացը կվարի ադրբեջաներենի դասավանդման մեծ փորձ ունեցող մասնագետը։ 

Ծանոթացեք նաև․ Թուրքերենի ինտենսիվ դասընթաց 

Ինտենսիվ դասընթացը (18 դաս) մասնակիցներին հնարավորություն կտա
  • սովորել ադրբեջաներեն 500 ամենակիրառելի բառերը,
  • յուրացնել ադրբեջաներենի քերականական հիմնական կառույցները,
  • հասկանալ ու բացատրվել խոսակցական ադրբեջաներենով,
  • կարդալ ու հասկանալ ադրբեջանական ԶԼՄ-ները։

Դասընթացի շրջանակներում առանձին անդրադարձեր կարվեն նաև ադրբեջանցիների ինքնության հիմնախնդիրներին և դրանց համատեքստում Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականությանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը, կներկայացվեն այդ հակամարտության ադրբեջանական դիտանկյան առանձնահատկությունները։

Ե՞րբ․ դասընթացը կմեկնարկի հուլիսի սկզբին (հստակ օրը կնշվի առաջիկայում
Տևողությունը․  շուրջ 6 շաբաթ։
Պարբերականությունը․ շաբաթական 3 օր։
Ձևաչափը․ դասերը կանցկացվեն 7-10 հոգանոց խմբերով։ Յուրաքանչյուր հանդիպում կտևի 90 րոպե։
Դասընթացը վճարովի է:

Դիմորդները հավելյալ կտեղեկացվեն դասընթացի մեկնարկի օրվա, անցկացման վայրի, ինչպես նաև արժեքի վերաբերյալ։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել նամակ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ armen.martirosyan@armscoop.com (վերնագրում նշելով՝ Azerbaijani class և նամակում գրելով մասնակցի անունը, ազգանունը և հեռախոսահամարը) կամ զանգահարել 077 55 60 08 հեռախոսահամարով։ 

Leave a Reply