«Շ.Ա.Հ ռազմավարություն» – Վահե Օդաբաշյան

13312695_792513134183328_1416463972296673148_n

Հունիսի 3-ին ժամը 17:00 Մերգելյան Ակումբում կկայանա «Ստարտափ գաղափարների զարգացման և մշակումների» թեմաների շարքի երրորդ հանդիպումը: Հանդիպման հյուրն է Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս` Վահե Օդաբաշյան:

Հանդիպման ընթացքում պարոն Օդաբաշյանը կքննարկի Շ.Ա.Հ ռազմավարոությունը, որը ներառում է ստարսափի զարգացման յուրաքանչյուր փուլի նպատակների բացահայտում, սպառողների սեգմենտավորումը և բազում այլ հարցեր: Ավելին իմանալու համար գրանցվեք:

Օր՝ 03․06․2016:

Ժամ՝ 17։00:

Հասցե՝ Հակոբ Հակոբյան 3, աջ մասնաշենք, 4-րդ հարկ, «Թի-Էս-Դի»-ի բարձր տեխնոլոգիաների արտադրական գործարան։

Հանդիպման ինֆորմացիոն հովանավոր՝ ArmScoop:

Մուտքն ազատ է։

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը` http://goo.gl/forms/0jFMoMQyGS4ByfnT2 կամ պարզապես ուղարկել էլ․ նամակ հետևյալ հասցեին՝ membership@ntefund.am՝ նշելով անուն, ազգանուն, տարիք, կազմակերպություն կամ ուս. հաստատություն, հեռախոսահամար և հանդիպման թեման։

Հ. Գ. Ցանկանում ենք նաև նախապես զգուշացնել, որ անվտանգության նկատառումներից ելնելով` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրության գործարան մուտքը բջջային հեռախոսներով արգելվում է: Ուստի բոլոր հեռախոսները անհրաժեշտ է հանձնել պահակակետում և ետ ստանալ հանդիպման ավարտին։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։

«Մերգելյան» ակումբի վերաբերյալ

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ համատեղ կազմակերպում և իրականացնում է «Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբ» նախագիծը, որի շրջանակում կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ երիտասարդ հետազոտողների, գիտնականների և գիտաշխատողների հետ՝ խրախուսելով և աջակցելով նրանց նորարար գաղափարների իրագործմանը՝ նույնիսկ, երբ դրանք թվում են անհնար կամ պահանջում են մեծ աջակցություն:

Leave a Reply

Your email address will not be published.