Կրթաթոշակ սոցիալապես անապահով ուսանողների համար. «Ավետիս և Արշո Բաղսարյան կրթավճար»

far-matevosyan-2015-2016Հայ օգնության ֆոնդը «Ավետիս և Արշո Բաղսարյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմությամբ առաջին կուրս ընդունվողների համար հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝
  • ընդունվել են ԵՊՀ- լրագրության ֆակուլտետ, ԵՊԼՀ- լրագրության բաժինը, ԵԳՊԱ-հագուստի մոդելավորում բաժինը
  • ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,
  • սոցիալապես անապահով ընտանիքներից են,
  • պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:
Մրցույթին մասնակցելու կարգը
Նշված պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են 2016թ. հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը Երևան քաղաքի Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի գրասենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  • Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, ԲՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
  • ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի, ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ, կամ ԲՈՒՀ ընդունվելու մասին ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.
  1. Ներկայացրած փաստաթղթերի հիման վրա:
  2. Ուսանողների տուն կատարած այցերի արդյունքներով:
  3. Հարցազրույց` անհրաժեշտության դեպքում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 60 526660 հեռախոսահամարով:

Leave a Reply

Your email address will not be published.