Մասնագիտական հանդիպում | «Ինչպե՞ս ստեղծել և ֆինանսավորել բիզնես գաղափարները»

Mergelyan clubԺամանակը․ մայիսի 6, սկիզբը՝ ժ․ 17:00
Վայրը«Մերգելյան» ակումբ, Հակոբ Հակոբյան 3, աջ մասնաշենք, 4-րդ հարկ («Թի-Էս-Դի»-ի բարձր տեխնոլոգիաների արտադրական գործարան) 
Լեզուն․ հայերեն
Տեղեկատվական աջակից՝ ArmScoop գիտակրթական ցանց
Մուտքն ազատ է

Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբը հետաքրքրված բոլոր անձանց հրավիրում է մասնակցելու բիզնես և ստարտափ գաղափարների քննարկմանը նվիրված հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում «IDEA» հիմնադրամի փոխտնօրեն, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Թանթուշյանը կպատասխանի մի շարք հարցերի, որոնք հուզում են երիտասարդ ձեռներեցներին, ինչպիսիք են օրինակ՝

• Ինչպե՞ս են առաջանում բիզնես գաղափարները։
• Որո՞նք են բիզնես գաղափարների ֆինանսավորման աղբյուրները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը կամ ուղարկել էլ․ նամակ membership@ntefund.am հասցեին՝ նշելով ձեր անունը, ազգանունը, տարիքը, մասնագիտությունը, հեռախոսահամարը և հանդիպման թեման։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել միջոցառման ֆեյսբուքյան էջ։

«Մերգելյան» ակումբի վերաբերյալ

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ համատեղ կազմակերպում և իրականացնում է «Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբ» նախագիծը, որի շրջանակում կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ երիտասարդ հետազոտողների, գիտնականների և գիտաշխատողների հետ՝ խրախուսելով և աջակցելով նրանց նորարար գաղափարների իրագործմանը՝ նույնիսկ, երբ դրանք թվում են անհնար կամ պահանջում են մեծ աջակցություն:

Leave a Reply

Your email address will not be published.