«Ավ. Իսահակյանի հեքիաթներն ու առակները». համակարգչային մրցույթ

Isahakyan museumԱվետիք Իսահակյանի տուն-թանգարանը «Ոզնի համակարգչային մրցույթ» ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Ավ. Իսահակյանի հեքիաթները և առակները» խորագրով համակարգչային ստեղծագործական մրցույթ:

 

Մրցույթի բովանդակությունը

Գրականության և ինֆորմատիկայի ուսուցիչների օգնությամբ աշակերտները Իսահակյանի հեքիաթների, առակների, լեգենդների հիման վրա պետք է ստեղծեն տեսանյութեր՝ կիրառելով MS Power Point ծրագրի հնարավորությւոնները  կամ այլ ծրագրեր: Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ Իսահակյանի ստեղծագործություններին:

Աշխատանքներն անհրաժեշտ է պահպանել հետևյալ ձևաչափով՝ AnunAzganun*school․ (*-ի փոխարեն պետք է գրել ձեր մարզի անվանումը և դպրոցի համարը) և լրացված դիմում-հայտերի հետ միասին ուղարկել isahakyan_musee@mail.ru էլ. հասցեին:

Աշխատանքների և դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն է:

Լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների և մշտապես կցուցադրվեն թանգարանում:

Leave a Reply

Your email address will not be published.