Թուրքիայի դերը «Իսլամական պետություն» կազմակերպության կայացման գործում

Turkey-ISISՆոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով կործանվեց ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի օդային տարածքում՝ թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանեց «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: Այս համատեքստում արժե հիշել, որ Թուրքիան մեծագույն ներդրում ունի Սիրիայում, ինչպես նաև Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ծագման ու բարգավաճման մեջ։


Ներկայացնում ենք ArmScoop-ի համահիմնադիր, թուրքագետ Վարուժան Գեղամյանի հոդվածը*, որտեղ մանրամասն ու համակարգված ցույց է տրված, թե ինչպես ու ինչքան է Թուրքիան աջակցել այդ ահաբեկչական կառույցին: 

2014թ. սեպտեմբերին իր սյունակներից մեկում թուրքական «Հյուրիյեթ» (Hürriyet) թերթի սյունակագիր Բուրաք Բեքդիլը «Իսլամական պետություն» (նախկինում՝ «Իրաքի և Ասորիքի Իսլամական Պետություն») ահաբեկչական կազմակերպությունը որակեց որպես Թուրքիայի կողմից ստեղծված «ֆրանկենշտեյնյան հրեշ»՝ պնդելով, որ այդ կազմակերպության առաջացման և առաջխաղացման համար պատասխանատու է պաշտոնական Անկարան: Երբ «Իսլամական պետությունը» (այսուհետ՝ ԻՊ) իր ռազմական հաջողությունների ու լայն մեդիաքարոզչության շնորհիվ կարողացավ ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել իր վրա և ինքնահռչակ խալիֆայության անունից սպառնաց Մերձավոր Արևելքի առանց այդ էլ գերանկայուն վիճակի ավելի վատթարացմամբ, պնդումներն այն մասին, որ ԻՊ-ն զարգացել է առաջին հերթին թուրքական կողմի թողտվության արդյունքում, դարձան աշխարհաքաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից: Հետահայաց դիտարկելով նախորդ երեք տարիների ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և հռետորաբանությունը մերձավորարևելյան ճգնաժամի համատեքստում՝ առաջարկվող հոդվածում կփորձենք ներկայացնել, թե ինչ դերակատարում է ունեցել ԻՊ-ի առաջացման և առաջխաղացման մեջ Թուրքիան: Որպես աղբյուր քննության են առնվել գլխավորապես թուրքական և միջազգային մամուլի հրապարակումները:

2011թ. այսպես կոչված «Արաբական գարնան» շրջանակներում Սիրիայում սկսված և մինչև օրս շարունակվող քաղաքացիական պատերազմն ու ճգնաժամը հանդիսանում են մերձավորարևելյան և տարածաշրջանային տարբեր ուժերի բախման կիզակետ: Այդ ուժերից առանձնանում է Թուրքիայի Հանրապետությունը, որի արտաքին քաղաքականության օրակարգը 2011-2014 թթ. ընթացքում սիրիական ճգնաժամի զարգացմանը զուգահեռ զգալիորեն ձևափոխվեց՝ նոր Օսմանյան կայսրություն ստեղծելու մոդելից հասնելով մինչև քրդական հարցի սրացման և երկրի ներքին անվտանգությունն ապահովելու օրհասական խնդիրների լուծման փնտրտուքների:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ներբեռնել PDF տարբերակով:

 

Կարդացեք նաև՝

Թյուրքագետի գրադարան. Ի՞նչ է հրատարակվել 2015-ի ընթացքում

 

*Հոդվածը տպագրվել է ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի Վերլուծական տեղեկագրում (№ 7, 2015):

Leave a Reply