Շվեդական ինստիտուտի կրթաթոշակային ծրագրեր – 2016

the_swedish_instituteՇվեդական ինստիտուտի կրթաթոշակները (The Swedish Institute Study Scholarships – SISS) տրամադրվում են իրավասու երկրների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունը) ուսանողներին մագիստրատուրայում առկա ուսուցման համար՝ սկսած 2016թ․ աշնանային կիսամյակից։ Կրթաթոշակը ներառում է ուսման վարձի և կեցության ծախսերի համար անհրաժեշտ գումարը։

Կտրամադրվի շուրջ 300 կրթաթոշակ։ Կրթաթոշակի ստացման հայտերն ընդունվում են 2015 թ. դեկտեմբերի  1-15-ը, որին կհաջորդի երկրորդ փուլ անցած թեկնածուների վերջնական ընտրությունը՝ 2016 թ. փետրվարի 1-13-ը:

Ովքեր կարող են դիմել

Շվեդական ինստիտուտի կրթաթոշակային ծրագիրն ուղղված է առաջնորդների զարգացմանը: Իբրև շվեդական կառավարության միջազգային պարգևատրման ծրագիր՝ այն ֆինանսավորվում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության կողմից:  Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ապագա առաջնորդներին զարգացնել իրենց  մասնագիտական և ակադեմիական հմտություններն ու գիտելիքները, ծանոթանալ շվեդական հասարակությանը և մշակույթին, ձեռք բերել Շվեդիայի հետ երկարատև ամուր կապեր։

Ծրագրի նպատակներից մեկն է նաև՝ օգնելու կրթաթոշակ ստացողներին ակտիվ դերակատարում ունենալ իրենց հասարակությունների դրական զարգացման մեջ: Լավագույն թեկնածուները մասնագիտական հրաշալի գիտելիքներով օժտված հավակնոտ երիտասարդներն են, որոնք կդրսևորեն ղեկավարման  փորձ և հստակ պատկերացումներ կունենան, թե ինչպես Շվեդիայում ստացած կրթությունը օգտակար կլինի իրենց երկրին։

Առավելություններ կտրվեն կայուն զարգացման, ժողովրդավարության, գենդերային անհավասարության, մարդու իրավունքների կամ աղքատության կրճատման թեմաներն ուսումնասիրող ծրագրերի հայտերին:

Չափանիշներ 

Թեկնածուները պետք է լինեն իրավասու երկրներից և ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։ Դիմորդները պետք է դրսևորեն բացառիկ ակադեմիական գիտելիքներ և առաջնորդական աշխատանքի հմտությունններ, ղեկավարման փորձ։ Բացի այդ ամենից, դիմորդները պետք է առավել ուշադրություն դարձնեն այն հարցերի շուրջ աշխատանքին, որոնք նպաստում են արդար և կայուն զարգացմանը իրենց երկրում։

Հայտերի ընդունելի չափանիշներին և իրավասու երկրների ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Դիմելու կարգը և ժամկետները 

Ընտրությունը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին ընտրական փուլը կկայանա առցանց տարբերակով 2015 թ. դեկտեմբերի 1-15-ը: Ընտրված թեկնածուների անունները հայտնի կլինեն 2016 թ. հունվարի 8-ին: Վերջիններս պետք է առավել մանրամասն հայտ ներկայացնեն երկրորդ փուլի համար՝ 2016 թ. փետրվարի 1-13-ը: Երկու փուլով ընտրության նպատակն է ունենալ թափանցիկ ընտրություններ և խուսափել ուսանողների՝ վերջնական ընդունելության համար անհրաժեշտ միջնորդավճար մուծելուց:

Երկրորդ փուլ անցածները պետք է լրացնեն մագիստրոսական ծրագր(եր)ի իրենց առանձին հայտը մինչև վերջնաժամկետը՝ 2016թ․ հունվարի 15-ը, և մուծեն ընդունող համալսարանի դիմումավճարը (900 շվեդական կրոն) մինչև 2016թ․ փետրվարի 1-ը:

Կրթաթոշակի երկրորդ փուլի համար անհրաժեշտ է ներկայացնել մոտիվացիոն նամակ, Europass ձևաչափի CV, անձնագրի պատճեն, երկու երաշխավորագիր նամակ: Փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն լեզվով: Եթե նշվածներից որևէ մեկը բացակայում է կամ անգլերեն լեզվով չէ, ապա հայտը համարվում է անվավեր:

Հայտի ընթացակարգի, այդ թվում՝ ուղեցույցների, ժամկետների, փաստաթղթերի ձևանմուշների, ընտրության կարգի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Կրթաթոշակի առավելությունները

Կրթաթոշակը ներառում է ուսման վարձի (անմիջապես վճարվում է շվեդական տվյալ համալսարան) և կեցության ծախսերի համար անհրաժեշտ գումարը։ Ուսանողի ընտանիքի անդամների համար հավելյալ գումարներ չեն տրվում։ Ուսումնառության ընթացքում կրթաթոշակի ժամկետը ենթակա չէ փոփոխության կամ ժամկետների երկարաձգման, կրթաթոշակը չի կարող փոխանցվել այլ ուսումնական ծրագրի, որին ի սկզբանե հատկացված չի եղել։

Ճամփորդական կրթաթոշակներ

Հետևյալ իրավասու երկրների դիմորդ թեկնածուները կստանան ճանապարհածախսի միանվագ գումար՝ 15000 շվեդական կրոնի չափով։

Ապահովագրություն

Կրթաթոշակ ստացողները կապահովագրվեն շվեդական պետական ապահովագրական ընկերության կողմից հիվանդանալուց և դժբախտ պատահարներից՝ ուսումնառության ամբոջ ընթացքում։

Կրթաթոշակի ժամկետը

Կրթաթոշակը նախատեսված է առկա մագիստրոսկան ծրագրերի՝ մեկ կամ երկու տարի տևողությամբ ուսումնասիրության համար, տրվում է միայն աշնանային կիսամյակին սկսվող ծրագրերի համար։ Մեկ անգամ կրթաթոշակը տրվում է մեկ ուսումնական տարվա համար (երկու կիսամյակ)։ Կրթաթոշակը կերկարացվի երկրորդ տարվա համար պայմանով,  եթե ուսանողը կանցնի իր ողջ դասընթացը և կստանա բոլոր կրեդիտները։

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունները՝ Շվեդական ինստիտուտի կայքում:

Leave a Reply

Your email address will not be published.