«Այբ» կրթական հիմնադրամը հայտարարում է միջազգային ճանաչման բաժնի աշխատակցի մրցույթ

head 2

Հաստիքը՝ միջազգային ճանաչման բաժնի աշխատակից

Ծրագիր՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիր

Դրույքը՝ լրիվ դրույք

Տևողությունը՝ երկարաժամկետ, երեքամսյա փորձաշրջանով

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 24, 2015 թ.

Պարտականություններ

  • Ուսումնասիրել և քաջատեղյակ լինել կրթական համակարգերի միջազգային ճանաչման գործընթացներին ու փորձին ինչպես առանձին երկրներում, այնպես էլ ըստ միջազգային ոլորտային համաձայնագրերի
  • Ուսումնասիրել և քաջատեղյակ լինել ՀՀ կրթական ոլորտը կարգավորող օրենսդրությանը, ինչպես նաև այդ ոլորտին առնչվող միջազգային համաձայնագրերին
  • Ըստ անհրաժեշտության կապ հաստատել և համագործակցային հարաբերություններ ձևավորել կրթական ճանաչման միջազգային մարմինների և մասնագետների հետ
  • Օժանդակել ընթացակարգերի մշակման աշխատանքներին
  • Կատարել գործընթացների ընթացիկ փաստաթղթավորում, հանդիպումների արձանագրությունների կազմում
  • Օժանդակել ընթացիկ և տարեկան զեկույցների կազմմանը

Պահանջվող հմտություններ և որակավորում

  1. Լեզվական գերազանց հմտություններ (հայերեն, անգլերեն՝ առնվազն TOEFL IBT 90/ IELTS 7/ CEFR C1-ի մակարդակի. խնդրում ենք կցել անգլերենի մակարդակը հավաստող փաստաթուղթ կամ նշել լեզվի իմացության հիմքը, օր.՝ ուսումնառություն անգլերենով). ռուսերենի իմացությունը ցանկալի է
  2. Հետազոտությունների կատարման հիմնական գիտելիքներ (ոլորտում փորձառությունը  նախընտրելի է)
  3. Աշխատանքների համակարգման հմտություններ (ոլորտում փորձառությունը  նախընտրելի է)
  4. Մագիստրոսի աստիճան հատկապես իրավագիտության, միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման, կրթության և հարակից այլ ոլորտներում
  5. Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է

Դիմելու կարգ

Բոլոր թեկնածուներին խնդրում ենք vacancy_npee@ayb.am էլ. հասցեին ուղարկել`

  1. ինքնակենսագրություն (CV),
  2. առկայության դեպքում՝ Ձեզ ներկայացնող որևէ կայքի/կայքէջի հղում (օր.՝ LinkedIn-ի Ձեր էջի)՝ այն ներառելով Ձեր դիմումում։

Կազմակերպության մասին

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին մարդկանց կողմից, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում են միասնական ներդրմամբ ստեղծել բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր: «Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։ «Այբ»-ն իրականացնում է բազմաբնույթ գործունեություն հանրակրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են ծառայում համակարգային փոփոխությունների համար:

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը Հայաստանի հանրակրթության որակի բարձրացման և համակարգային բարեփոխումների իրականացման նախաձեռնություն է: Ծրագրի նպատակն է՝

  • ձևաևորել սովորելու մրցունակ համակարգ` հայկական կրթական լավագույն ավանդույթների և ժամանակակից կրթության առաջատար փորձի հիման վրա.
  • բացահայտել և խրախուսել լավագույն արդյունքներ դրսևորած ուսուցիչներին, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, արդյունավետորեն օգտագործել ուսուցչական ռեսուրսը և  լավագույն մարդկային ռեսուրսն ուղղորդել դեպի դպրոց.
  • խթանել դպրոցների ինստիտուցիոնալ զարգացումը:

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Թափուր աշխատատեղի համար դիմող բոլոր թեկնածուներին խնդրում ենք նշել, որ սույն աշխատանքի հայտարարության մասին տեղեկացել եք ArmScoop կայքում. գործատուի կողմից այդ հավելյալ նշումը և ArmScoop ցանցին անդամակցելը կդիտվի որպես առավելություն:

Ցանցին անդամակցելու համար անցեք հետևյալ հղմամբ և գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն, այնուհետև հաստատեք գրանցումը:

Leave a Reply