«Մեդիացիան որպես միջպետական կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տեխնոլոգիա»-3 խորագրով դպրոց

mediacia

2015 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Երիտասարդ պատմագետների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ իրականացնելու է «Մեդիացիան որպես միջպետական կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տեխնոլոգիա»-3  դպրոցը։

Դպրոցի նպատակն է համախմբել Հայաստանի բուհերից թվով 20-25 ուսանող երիտասարդների, որոնք ցանկություն ունեն ձեռքբերել լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և կիրառական հմտություններ կոնֆլիկտաբանության, բանակցությունների, երրորդ կողմի միջոցով խնդրի լուծման տեխնոլոգիաների վերաբերյալ: Դասընթացի նպատակն է ունենալ որակյալ կադրեր և տեղեկացված երիտասարդություն, որն իր գիտելիքներով և դիվանագիտական հմտությամբ արժանապատիվ կներկայացնի իր պետությունը:

Դասընթացի շրջանակներում ուսանողները կմասնակցեն դասախոսությունների և գործնական աշխատանքների:

Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է։

Դասընթացի մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։

Բոլոր հետաքրքրված ուսանողները պետք է մինչև 2015 թ. հոկտեմբերի 15ը՝ ժամը 18:00, համառոտ ինքնակենսագրականի (CV) հետ միասին ուղարկեն մոտիվացիոն նամակ` ինչու են ցանկանում մասնակցել դպրոցին igyounghistorians@gmail.com էլ. հասցեով։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել igyounghistorians@gmail.com հասցեով:

Հարգանքներով` «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿի «Մեդիացիան որպես միջպետական կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տեխնոլոգիա» խորագրով դպրոցի աշխատանքային թիմ:

Leave a Reply