STEP «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ 2015

STEP

ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ ընկերությունների թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին հրավիրում են մասնակցել STEP ծրագրի շրջանակում «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթին:
Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում՝ հետևյալ ոլորտներում.

  • ՏՀՏ, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաներ
  • Մաքուր տեխնոլոգիաներ
  • Գյուղատնտեսություն

Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:
Մասնակցության հայտերը պետք է մինչև 2015թ. հուլիսի 28-ը ներկայացնել ՁԻՀ (mari.barseghyan@eif.am հասցեով), որտեղ կստուգվի դրանց համապատասխանությունը ներկայացված պայմաններին:
Այնուհետև վերջնական հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են CRDF Global-ի կայքէջում և ՁԻՀ mari.barseghyan@eif.am էլ. փոստով մինչև 2015թ. օգոստոսի 8-ը` ժամը 23:59-ը (EST):
Մրցույթի մանրամասն հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, և դիմումի ձևը (անգլերեն/հայերեն) կարող եք նեռրբեռնել ստորև կամ ստանալ էլ.փոստով՝ համապատասխան նամակ ուղարկելով mari.barseghyan@eif.am հասցեով:

Competition Announcement  
Application Form
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

Leave a Reply

Your email address will not be published.