«Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով ամառային դպրոց

securityplanning

2015թ. հուլիսի 16-17-ը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կազմակերպվում է ամառային դպրոց «Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով (ժամանակացույցը կցվում է)։
Ամառային դպրոցին կարող են մասնակցել թեմայով հետաքրքրված բարձր կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, քաղծառայողներ, լրագրողներ, ինչպես նաև ոլորտի մասնագետներ։
Ըստ մասնակիցների ակտիվության՝ ավարտին կտրամադրվեն մասնակցության վկայականներ «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից։
Ցանկացողները կարող են դիմել մինչև սույն թվականի հուլիսի 13-ը՝ tatevik@noravank.am էլեկտրոնային փոստին ուղարկելով իրենց ինքնակենսագրությունը և մասնակցության շարժառիթի նկարագրությունը (մոտ 50 բառ)։
Հարցերի համար դիմել 010 44 38 46 հեռախոսահամարով Տաթևիկ Քարաուղլանյանին։
«Նորավանք» ԳԿՀ հասցեն՝ ք. Երևան, 0026, Գարեգին ՆԺդեհի 23/1

11667398_861854250536066_6892087381260535734_n

Leave a Reply