2015 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսներին Գերմանիայում տեղի կունենա «Թվային լրագրություն Արևելյան Եվրոպայի համար» խորագրով միջազգային աշնանային դպրոց, որը նվիրված է լինելու ինտերնետ մեդիային։ Դպրոցը նախատեսված է պրոֆեսիոնալ լրագրողների համար Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ադրբեջանից։
Աշնանային դպրոցը նվիրված է այն ծրագրերին ու ձևաչափերին, որոնք օգտագործվում են ժամանակակից ինտերնետ ԶԼՄ-ների կողմից՝ տեխնիկական խնդիրներից մինչև թվային անվտանգություն։ Ահա մի քանի հմտություններ, որոնք խոստանում են զարգացնել մասնակիցների մեջ դպրոցի կազմակերպիչները.
- Investigative research
- Journalistic forms of presentation on the mobile internet
- Technical production of web content
- Filming and editing web videos
- Digital security
Դպրոցը բաղկացած է լինելու երեք փուլից.
Օգոստոսի 16-28-ը բոլորը մասնակիցները կհավաքվեն Համբուրգում դասախոսությունների և սեմինարների։
Սեպտեմբեր-Նոյեմբեր ամիսներին մասնակիցները հեռակա դասընթացներ կանցնեն։
Նոյեմբերի 13-29-ը բոլոր մասնակիցները կհավաքվեն Բեռլինում՝ դասընթացների վերջին փուլին մասնակցելու համար։
Դպրոցի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Դասընթացների լեզուն՝ անգլերեն։
Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելեք դպրոցի կայքը։
Դպրոցին դիմելու վերջնաժամկետը հունիսի 23-ն է։