Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 1- Ինովացիոն գաղափարների մրցույթ – Դիջիքեմփ

Page1

Մեկնարկում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների կողմից կազմակերպվող Ինովացիոն գաղափարների մրցույթը 14-22 տարեկան բոլոր այն երիտասարդների համար, որոնք ունեն հետաքրքիր և նորարարական գաղափարներ: Հաղթող գաղափարների հեղինակները կմասնակցեն 3-րդ ամենամյա Դիջիքեմփ ամառային նորարարական ճամբարին, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 6-16-ը գեղատեսիլ Դիլիջան քաղաքի «Լեռնային Հայաստան» առողջարանում:

Դիջիքեմփը մասնակիցներին հնարավորություն  է ընձեռում  ծանոթանալ տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների հետ, լսել նրանց հաջողության պատմություններն ու բացահայտել առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները: Բիզնես ոլորտի գիտակները և փորձառու ձեռներեցները ճամբարի մասնակիցների հետ կկիսվեն ձեռներեցության կարևորագույն հիմունքներով և գործնական աշխատանքի միջոցով կօգնեն անգամ ամենաանհավանական գաղափարները վերածելու բիզնես գաղափարի:  Ճամբարի ուսուցողական և աշխատանքային մթնոլորտը զուգորդվում է տարաբնույթ հետաքրքիր միջոցառումներով և ժամանցային յուրահատուկ ծրագրով:

Այսպիսով, եթե սիրում եք ստեղծագործել տեխնոլոգիական ոլորտում, ունեք հետաքրքիր գաղափար, որը ցանկանում եք վերածել բիզնես գաղափարի, ապա մասնակցե՛ք ինովացիոն գաղափարների մրցույթին և դարձե՛ք մեր ճամբարի մասնակիցը:

Մանրամասների համար կարող եք այցելել ՝ http://digitec.am/am/events/digicamp.

Leave a Reply

Your email address will not be published.