ArmScoop TV |«Հայերենի լեզվական կապերը դարերի ընթացքում» միջազգային գիտաժողովի ամբողջական տեսաձայնագրությունը

IMG_5254Ինչպես տեղեկացրել էինք, 2015թ. մայիսի 12-15-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց հայագիտական կարևոր միջոցառում՝ «Հայերենի լեզվական կապերը դարերի ընթացքում» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովի կազմակերպիչն էր ՌԴ Գիտությունների ակադեմիայի Լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտը՝ տեղի հայ համայնքի աջակցությամբ։ Այս կարևոր միջոցառմանը մասնակցելու համար Պետերբուրգ էին ժամանել անվանի հայագետների աշխարհի զանազան գիտակրթական հաստատություններից՝ Միչիգանի համալսարան, Ավտրիայի գիտությունների ակադեմիա, Կոպենհագենի համալսարան, Հարվարդի համալսարան, Ժնևի համալսարան, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Ցյուրիխի համալսարան, Մոսկվային պետական համալսարան և այլն։ Գիտաժողովին մասնակցեցին նաև գիտնականներ Հայաստանից՝ ԳԱԱ Լեզվաբանության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Արցախի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից  և այլն։ Զեկուցումները վերաբերում են հայոց լեզվի, ազգագրության զանազան խնդիրներին։

Գիտաժողովի մասնակիցներից ոմանք առանձին դասախոսություններով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում անցկացվող «Հայագիտական շաբաթ» նախագծի շրջանակներում։ Վիենայի գիտությունների ակադեմիայի հետազոտող, դոկտոր Հրաչ Մարտիրոսյանը (Լեյդենի համալսարան) ներկայացրեց «Հայոց լեզվի ծագումն ու պատմական զարգացումը» դասախոսությունը։ Օսմանագետ, դոկտոր Լուսինե Սահակյանը (ԵՊՀ) խոսեց համշենահայերի մասին և ներկայացրեց իր հեղինակած «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկում» ֆիլմը։ Պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը (Միչիգանի համալսարան) խոսեց հայագիտության արդի խնդիրների ու հեռնկարների մասին։ Բոլոր դասախոսությունները առաջացրին բուռն հետաքրքրություն պետերբուրգյան ինտելլեկտուալ շրջանակներում։

ArmScoop TV-ն ներկայացնում է  գիտաժողովի ամբողջական տեսաձայնագրությունը։ Դրանք հասանելի են հետևյալ հղումներով (հնարավոր է տեսանյութի ուշ միացում, ուստի սպասեք մեկ-երկու րոպե մինչև հոլովակը կմիանա)։

Ստորև կարող եք գտնել նաև գիտաժողովի ծրագիրը.

ALaC2015 Programme Flyer

Leave a Reply

Your email address will not be published.